Երեւանում այսօր` ապրիլի 1-ին առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները Հրազդան գետի վերին ջրամբարում տղամարդու դիակ են հայտնաբերել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձը Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ 51-ամյա Ռաֆիկ Մանուչարյանն է:
Ըստ նախնական տեղեկությունների, դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն վերջնական պատասխանը կտա դիակի դատաբժշկական փորձաքննությունը:
Հրազդանցիները զրույցների ժամանակ հայտնել են, որ Ռաֆիկ Մանուչարյանը զբաղվում է ձկնորսությամբ: Վարկածներից մեկն այն է, որ նա խեղդվել է, սակայն վերջնական պատասխանը կտա ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քննչական բաժինը, որտեղ արդեն հարցուվել է քրեական գործ եւ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում են եղել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանը` օպերատիվ քննչական խմբի հետ: