Apr 19, 2011

Իրանը «մահմեդական» Ինտերնետ է ստեղծում

Իրանի նախագահի աշխատակազմի տնտեսական վարչության ղեկավար Ալի Ագամոհամադին հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են ստեղծել իսլամական ավանդույթներին համապատասխան ինտերնետի տարբերակ:

Զուգահեռ ցանցը, որը համապատասխանում է իսլամական սկզբունքներին, վերջին հաշվով, Իրանի առաջնորդների մտահղացումն է, կօգնի պայքարել արեւմտյան ազդեցության դեմ եւ դուրս կմղի ամերիկյան գյուտին մահմեդական երկրներում: Այս մասին հաղորդել է MIGnews-ը:

Նախագիծը «բարոյական եւ բարոյագիտական մակարդակներում» կլինի մահմեդական: «Մեկ այլ նպատակ է պարսկերենի տարածումը, որպես միջազգային շփման լեզու»,- ասել է իրանցի պաշտոնյան:

Այդ նպատակով էլ ստեղծվել է «Iranian net» կոնսորցիումը: Այն սկզբնական փուլում իր ծառայությունները կմատուցի օպտիկամանրաթելային ցանցի միջոցով 10 մլն սպառողների շրջանում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites