Apr 21, 2011

«Փարվանայի» վերանորոգման աշխատանքները պետք է արագացնել

Հրազդանի կիրճին հարակից տարածքի բնակիչների անդորրը մայիսի 1-ից կրկին կխաթարվի, քանի որ այդ օրը կրկին վերաբացվելու է այդ հասցեում գտնվող` Աժ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սեփականություն համարվող «Փարվանա» ռեստորանային համալիրը: Այն, ինչպես ավելի վաղ հայտնի էր, ապրիլի 7-ին հրդեհվել էր. ամբողջությամբ այրվել է ռեստորանի տանիքը: «Փարվանայի» գործադիր տնօրեն Սերգեյ Ստեփանյանը  ասաց, որ հրդեհի հետեւանքով առաջացած վնասը կազմել է շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար:

«Քանի որ օբյեկտը հրդեհվել էր, որոշեցինք միանգամից ռեմոնտ էլ անել ու թարմություն մտցնել: Համարյա ավարտել ենք, մինչեւ ապրիլի 27-ը ամբողջությամբ կավարտենք»,-նշեց Ստեփանյանը` հավելելով, որ Ալեքսանյանը հրահանգել է արագ ավարտել վերանորոգման աշխատանքները:

Ի դեպ, լուրեր կան, թե հրդեհի պատճառած վնասը կոմպենսացնելու համար ռեստորանային համալիրի տնօրինությունը որոշել է բարձրացնել գնացուցակը: «Ոչ մի նման բան չկա: Նման լուրերը տարածում են չար լեզուները»,-հավաստիացրեց «Փարվանայի» տնօրենն ու հավելեց, որ պահպանվելու է նախկին գնացուցակը:

Նշենք, որ ռեստորանում բռնկված հրդեհն այնքան էր հուզել Ալեքսանյանին, որ նա եւս անձամբ լծվել էր հրդեհի մարման աշխատանքներին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites