Apr 19, 2011

Էրդողանը 67-ամյա քրդի դեմ 5 հազար դոլարանոց դատ է շահել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցն է շահել իրեն քննադատողի դեմ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դատարանը մեղավոր է ճանաչել փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին անդամ Թեվֆիք Քորքմազին եւ պարտավորեցրել նրան՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վճարել 7 հազար 80 լիրա (5 հազար դոլար) փոխհատուցում։

Դատարանը հաստատել է մեղադրանքը, որ քուրդ գործիչը անցել է առողջ քննադատության սահմանը եւ անձնական վիրավորանք հասցրել Էրդողանին։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites