Apr 21, 2011

րեւանի քաղաքապետարանի աշխատակիցները, անկախ պաշտոնից, երբեմն շրջելու են երթուղայիններով

Facebook սոցիալական ցանցում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում Yerevanci yerevanyan կեղծանունով մի օգտատեր դիմել է քաղաքապետին հետեւայլ առաջարկությամբ: «Հարգելի պարոն քաղաքապետ, առաջարկում եմ. Հանձնարարեք Ձեր բոլոր աշխատակիցներին, ասենք, մեկ շաբաթով կանգնեցնեն իրենց ծառայողական մեքենաները (թողնելով 1-2-ը հրատապ դեպքերի համար) եւ երթեւեկեն քաղաքային տրանսպորտով։

Այդ ժամանակ նրանք կհասկանան եւ կտեսնեն այն նրբությունները, ինչի մասին այստեղ խոսվում է կամ կխոսվի։ Մեծ օգուտ կլինի բյուջեին, հաճելի կլինի այն խավին, որին բորբոքում են այդ պետերը` իրենց շքեղ մեքենաներով։ Եվ էլի մի շարք դրական (քաղաքական և բարոյական) գործոններ, որոնք ես չեմ նշում»։

Մեկ այլ օգտատեր Aram Tovmasyan անունով, շարունակելով քննարկումը, նշել է, որ չի պատկերացնում որ որևէ քաղաքապետի տեղակալ կամ նախարար առավոտյան օգտվի հասարակական տրանսպորտից: «Չեմ պատկերացնում, որ որևէ քաղաքապետի տեղակալ կամ նախարար առավոտյան խցկվի երթուղային ու, օրինակի համար, Դավթաշենից մի ժամից ավել «ձիու պես կռացած» հասնի աշխատավայր: Եթե մեր քաղաքապետն էլ նման հրահանգ տա, կարծում եմ նրանք պետք է որ նախընտրեն հեծանիվ վարել, որպեսզի խուսափեն համաքաղաքացիների հետ «անհարկի շփումից»: Բայց դա էլ է ֆանտաստիկա»:

Ի պատասխան քաղաքացիների առաջարկի, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ կատարվում է քաղաքային տրանսպորտի մոնիտորինգ: Մոնիտորինգի շրջանակներում առաաջարկվել է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, անկախ զբաղեցրած պաշտոններից, շաբաթվա ընթացքում մի քանի օր չօգտվեն իրենց ծառայողական եւ անձնական մեքենաներից` նախապատվությունը տալով հասարակական տրանսպորտին: Մոնիտորինգն իրականացնում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության «Երեւանտրանս» եւ «Ավտոբուս» ՓԲԸ-ների աշխատակիցները: Սարդարյանը նաեւ տեղեկացրեց, որ մոնիտորինգը կտեւի մեկ ամիս, որից հետո կամփոփվեն դիտարկման արդյունքները:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites