Apr 15, 2011

Google-ը հարստանում է Էրմիտաժի՞ հաշվին

Էրմիտաժի թանգարանային նմուշների թվայնացված պատկերները ներկայումս վաճառվում են ինտերնետում՝ մոտ 3 դոլարով։ Այս մասին  թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին։

Թվայնացված պատկերները հիմնականում օգտագործվում են iphone-ներում։

Մ. Պիոտրովսկու խոսքով՝ վերջին շրջանում այս ուղղությամբ բավականին ակտիվություն է նկատվում, կեղծարարները սկսել են բիզնես անել եւ հարստանալ իրենց հաշվին։

«Կեղծարարները սկսել են գումար վաստակել Google-ի միջոցով՝ լավ գովազդելով իրենց առաջարկը, մինչդեռ թանգարանային նմուշների իրավատերը հանդիսանում է Էրմիտաժը»,-ասաց Մ. Պիոտրովսկին։ Նրա խոսքով՝ թանգարանի իրերը արդեն վաղուց բարձր որակով թվայնացվում են, իսկ արդեն թվայնացված պատկերները տեղադրվում են Էրմիտաժի ինտերնետային կայքում, որտեղ ցանկացողները կարող են անվճար դիտել դրանք։

Կեղծարարների նման գործողություններից տուժել է ոչ միայն Էրմիտաժը, այլեւ ռուսաստանյան այլ հայտնի թանգարաններ եւս. բոլոր նրանք, ովքեր Google-ին հնարավորություն են տվել իրենց թանգարանում որոշակի լուսանկարներ կատարել։ Էրմիտաժի թանգարանի տնօրենն ասաց, որ Google-ը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites