Apr 21, 2011

Հայաստանի բարձրաստիճան 500 պաշտոնյաները պետք է ներկայացնեն գույքի եւ եկամուտների հրապարակային հայտարարագրեր

Հայաստանի կառավարությունը փորձում է արմատական բարեփոխումներ իրականացնել պետական կառավարման համակարգում։ Այդ նպատակով այսօր՝ ապրիլի 21-ին կառավարությունը որոշեց հրատապ կարգով խորհրդարան ներկայացնել «Հանրային ծառայողի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, ինչպես նաեւ դրա հետ կապված 2 այլ օրենսդրական նախաձեռնություն։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը դրա հետ կապված հայտարարեց, որ 500 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է ստեղծվի թափանցիկ, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող հասարակական վերահսկողություն։ Մասնավորապես՝ նրանք պետք է ներկայացնեն գույքի եւ եկամուտների հայտարարագրեր։

Հայտարարգրերը կընդունի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։

Նմանատիպ հանձնաժողովներ պետք է ստեղծվեն նաեւ բոլոր պետական գերատեսչություններում։

Ավելին՝ օրենքով սահմանվելու է, թե ինչպիսի վարք պետք է ունենա հանրային ծառայողը։ Այսպես՝ մեր չինովնիկները պետք է հարգեն հանրության բարոյական նորմերը, հարգալից վերաբերեն բոլոր այն անձանց, ում հետ շփվում են, չընդունեն նվերներ։

«Սա զսպաշապիկ կլինի այն անձանց համար, որոնք այլեւս չեն զբաղեցնի այն պաշտոնիը, որին ձգտում են»,- կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Տ. Սարգսյանը։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites