Apr 20, 2011

Գարնանային վարարումները կամուրջների փլուզման սպառնալիք են ստեղծել

Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 19-ին տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում Փամբակ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի պատճառով քանդվել է գյուղի կամրջի տակ` ափապաշտման պատնեշը, որը կարող է պատճառ դառնալ կամրջի հիմնական փլուզման:

Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բետոնե կամրջի (36մ երկարությամբ եւ 8մ լայնությամբ) տակ գտնվող ափապաշտպան պատնեշը գետի վարարման հետեւանքով խարխլվել է եւ հետագա վերականգնողական աշխատանքներ չկատարելու դեպքում կամրջի փլուզման վտանգ կարող է առաջանալ:

Ահազանգ է ստացվել նաեւ,որ դեպի Ղուրսալ գյուղ տանող բետոնե կամրջի (46մ երկարությամբ եւ 9մ լայնությամբ) հենասյուների հիմքերի պաշտպանիչ բետոնե խորանարդները գետի վարարման հետեւանքով տեղաշարժվել են եւ հետագա վերականգնողական աշխատանքներ չկատարելու դեպքում կարող է ստեղծվել վթարային իրավիճակ:

Ստացված տեղեկատվության համաձայն, ձնհալի եւ հորդառատ անձրեւի հետեւանքով առաջացած վարարումները եվ սելավաջրերը վնաս են պատճառել նաեւ Վանաձոր քաղաքում, Շիրակի մարզի Կամո գյուղում:

Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites