Apr 20, 2011

Հայհոյանքը դա ցավազրկող միջոց է. Գիտնականներ

Գրաքննությունից դուրս հայհոյանքը հզոր ցավազրկող ազդեցություն է թողնում հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր սովորաբար չեն կիրառում ոչ նորմատիվ բառապաշար, կարծում են բրիտանացի գիտնականները Կիլ համալսարանից:

Տվյալ թեզը ստուգելու համար, կամավոր ուսանողներն իրենց ձեռքերն իջեցրել են սառցե սառնության ջրով լի դույլերի մեջ` միաժամանակ հնարավորինս բարձր գոռալով հայհոյանքներ: Որոշ ժամանակ անց նրանք կրկնել են փորձը, սակայն ընթացքում հայհոյանք չեն կիրառել, գրում է Daily Telegraph-ը:

Գիտնականները պարզել են, որ առաջին դեպքում ուսանողները էապես ավելի երկար են պահել իրենց ձեռքերը ջրի մեջ: Եվ դա հանգեցրել է այն եզրակացության, որ հայհոյանքը ավելացնում է մարդու ցավի շեմը:

Այդ ուսումնասիրությունները ցույց է տալիս հնարավոր պատճառներից մեկը, թե ինչու են առաջացել հայհոյանքներն ու պահպանվել մինչեւ այսօր:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites