Apr 19, 2011

Հայաստանում եղանակի տաքացումից հետո նորից ակնկալվում է ջերմաստիճանի նվազում

Հայաստանում եղանակը պայմանավորված է ցածր մթնոլորտային ճնշմամբ, հաղորդել է «Հայպետհիդրոմետը»:

Երկրի որոշ շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Հնարավոր է նաեւ քամու ուժգնացում մինչեւ 15 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, սակայն մի քանի օր հետո էլի կցրտի:

Ապրիլի 19-ին Երեւանում տեղումներ չեն սպասվում, բայց որոշ վայրերում հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ:

Գիշերը օդի ջերմաստիճանը կհասնի +7 +9 աստիճան, իսկ օրվա ընթացքում`+ 24, +26, երեկոյան`+18, +20:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites