Հազարավոր մարդիկ դուրս են եկել սիրիական Դերաա քաղաքի փողոցներ ուրբաթօրյա աղոթքից հետո` ազատություն պահանջելով եւ հակակառավարական կարգախոսներ հնչեցնելով:
Բողոքներն անցնում են առանց անվտանգության ուժերի միջամտության:
Ցույցեր են նաեւ Դամասկոսում: Ականատեսների վկայությամբ, մզկիթներից մեկի մոտ մի քանի հարյուր մարդ է հավաքվել: Ցույցեր են նաեւ Դեյր-էզ-Զորում եւ Բանիասում:
Այժմ ողջ Սիրիայում լարված իրավիճակ է: Բնակչությունը պահանջում է քաղաքական բարեփոխումներ եւ նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: