Apr 22, 2011

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 15 աստիճանով

Հայաստանի տարածքում ապրիլի 22-ին եղանակը կպայմանավորվի արևելյան ցիկլոնի ազդեցությամբ: Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է անձրև, հնարավոր են զգալի առատ տեղումներ, առանձին վայրերում` ձնախառն անձրև և ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում` 12-15 աստիճանով, փոխանցում է «Մետեո-TV»-ն:

Մայրաքաղաքում ապրիլի 22-ին սպասվում է տեղ-տեղ զգալի առատ անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև քամու ուժգնացում 18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 8 աստիճանով, գիշերը +6+8, ցերեկային ժամերին` +13+15, իսկ երեկոյան` +7:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites