Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Jun 6, 2011

Կախվել է փաստաթղթեր կեղծելու մեջ կասկածվող հայը

Ուկրաինայի Սումսկի մարզում կախվել է ազգությամբ հայ մի քաղաքացի, ում Մոսկվա-Օդեսա գնացքից դուրս էին հանել կեղծ փաստաթղթերի պատճառով: 23-ամյա Հայաստանի քաղաքացին Մոսկվա-Օդեսա գնացքից դուրս էր բերվել Կոնոտոպ կայարանում, սահմանապահների կողմից, ովքեր նրա անձնագրում կեղծիքի հետքեր էին հայտնաբերել:

Մի քանի օր անց երիտասարդը կախվել է ժամանակավոր պահման մեկուսարանի խցում:

Պատռելով անկողնու սպիտակեղենը, նա դրանից պարան է պատրաստել եւ այն ամրացնելով մեկուսարանի ջեռուցման մարտկոցին` ինքնասպան եղել:

Jun 2, 2011

ՀԱԿ-ը վերադարձավ իր ակունքներին

Երեկ կայացավ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը: Չնայած այն հանգամանքին, որ բեմից պետք է ելույթ ունենային նախկին քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը, հանրահավաքը բավականին սակավամարդ էր, ինչը չէին կարող չընդունել նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանության պաշտոնական տվյալներով հանրահավաքին մասնակցում էր ընդամենը 6000 մարդ, ամեն դեպքում մասնակիցների թիվը 12 000-ից չէր անցնի:
Մասնակիցների այս թիվն ամենևին չէր ապացուցում, որ քաղբանտարկյալները ազատ են արձակվել «համաժողովրդական շարժման» ճնշման տակ, քանի որ նման փաստի առկայության դեպքում Ազատության հրապարակում պետք է որ “ասեղ գցելու տեղ չլիներ”: Այնինչ, նույնիսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները չեն կարող ժխտել, որ մարդկանց քանակը սպասվածից շատ ավելի քիչ էր, իսկ եթե ներկաների միջից էլ հանենք ՀԱԿ-ի ակտիվիստներին, որոնք “ի պաշտոնե” պարտավոր էին ներկա գտնվել հանրահավաքին, ապա պատկերը ավելի կամբողջանա:

Միակ նորությունը, որ մատուցվեց ներկաներին, բացի երկու քաղբանտարկյալների ներկայությունից, դա արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների պահանջն էր, որը, բնականաբար ընկալվեց բուռն ծափողջյուներով և գոռում-գոչյուններով: ՀԱԿ-ը, բնականաբար, հասկանում էր, որ գաղափարների և գործողությունների սպասող ժողովրդին պետք է մի բան մատուցվի և մատուցեց: Ավելին, վերջին հանրահավաքում միանգամայն հստակ նկատվեց, որ, զգալով երկխոսության մարտավարության ազդեցությունը, որի արդյուքում գնալով ավելի է սակավամարդ են դառնում ՀԱԿ-ի հանրահավաքները և ավելանում է հիասթափվողների թիվը, ՀԱԿ-ը նորից վերադառնում է իր ակունքներին, “ի շրջանս յուր”: Նորից հնչեցին հին կարգախոսները, որոնք երկար ժամանակ հրաhանգված էր չհչեցնել, ինչպես օրինակ. “Հիմա, Հիմա”-ն, ամբողջ հանրահավաքը ծփում էր “Արտահերթ ընտրություններ” բառերով թղթերով, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ իր ելույթում մեկ անգամ օգտագործեց “թաթար-մոնղոլական իշխանություն” սիրված և սպասված բառակապակցությունը:

Դե ինչ, սպասենք զարգացումներին, որոնք չեն էլ լինելու: ՀԱԿ-ի տաղանդը միշտ կայացել է նրանում, որ նա կարողացել է ստեղծել զարգացումների իմիտացիա: Իսկ ժողովրդին, ցավոք, ինչպես միշտ, պետք են տեսարաններ, որոնք հանրահավաքներում իրեն “գուրուի” կամ գլխավոր քրմի նման պահող Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ ապահովում է:

May 31, 2011

Վատ լուր սուրճի սիրահարների համար. սուրճը շարունակում է թանկանալ

Երեւանյան խանութներում անցյալ շաբաթ շարունակվել է սուրճի թանկացումը` միջինը 4-5 տոկոսով, իսկ բարձրորակ սուրճի որոշ տեսակներ` ավելի շատ: Օրինակ` «Նեստլե» բրազիլիական հատիկավոր սուրճի 1 կգ-ը արդեն արժե 2400 դրամ` նախկին 2300 դրամի համեմատ: Նշենք, որ հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունի «Կաֆե դյու բրազիլը», որին, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ռեեստրի` պատկանում է շուկայի իրացման ծավալների մոտ 35.2 տոկոսը:

Համեմատաբար կայուն են գները աղացած սուրճի շուկայում, որտեղ խոշոր մասնաբաժիններ ունեն «Գրանդ քենդին», «Ռիո Գրանդեն» եւ «Ալեքս Գրիգը», թեեւ նրանց տեսականին էլ չի խուսափել ոչ մեծ գնաճից: Սակայն այս գնային կայունությունը խաբուսիկ է: Իրականում այդ ընկերությունները կանաչ սուրճ միջազգային շուկայից ձեռք են բերում թանկ գնով, սակայն տարբեր հավելումների շնորհիվ կարողանում են գինը չբարձրացնել, փոխարենը տուժում է սուրճի որակը:

Իրավիճակը բարվոք չէ հատկապես լուծվող սուրճի շուկայում: Ըստ ՏՄՊՊՀ-ից ստացված տեղեկատվության` մի քանի օր առաջ այստեղ վարույթ է հարուցվել «Մոկոնաթ» ընկերության հանդեպ, որին պատկանում է իրացման ծավալների մոտ կեսը: Չի բացառվում, որ ընկերությանը մեղադրանք հարուցվի գնային չարաշահումների համար: Նշեենք, որ ընկերությունը խոշոր մասնաբաժիններ ունի նաեւ բրնձի, սառեցված ձկների եւ ներմուծվող սառեցված մսի շուկայում:

Ընդհանուր առմամբ` սուրճը զգալի թանկացել է նաեւ միջազգային շուկայում: Միջազգային գնաճը հիմնականում պայմանավորված է «Արաբիկա» սորտի թանկացմամբ, ինչպես նաեւ` զարգացող երկրներում (Հնդկաստան, Չինաստան Ինդոնեզիա) սուրճի նկատմամբ պահանջարկի աճով: Վերջին 7 ամսվա ընթացքում սուրճի միջազգային գներն աճել են գրեթե կրկնակի: Ի դեպ` առաջին անգամ սուրճի 1 ֆունտի (0.45 կգ) գինը 1977 թ. հետո գերազանցել է 3 դոլարի մակարդակը: Բրազիլիայում, որին բաժին է ընկնում սուրճի համաշխարհային արտադրության մոտ մեկ երրորդը, սպասում են սուրճի բերքի կտրուկ անկում` կապված առատ անձրեւների հետ: Իսկ այս հանգամանքը չի բացառում, որ առաջիկայում սուրճը կարող է շարունակել թանկանալ:

Առայժմ սուրճի թանկացում չի նկատվում երեւանյան սրճարաններում, սակայն սա այն պատճառով, որ մատուցվող սուրճի ինքնարժեքում հում սուրճը մեծ տեսակարար կշիռ չունի: Սակայն չի բացառվում, որ սրճարանային սեզոնի պիկի շրջանում ականատես լինենք նաեւ սրճարանային գների բարձրացման:

Սամվել Ավագյան

Տարբերությունն ակնհայտ է...

Վստահաբար չեինք անդրադառնա տխրահռչակ Հրանտ Բագրատյանին, եթե վերջինս չփորձեր այժմ էլ խոսել օրինականությունից և պատասխանատվությունից: Երևի թե իր գլխավորած կառավարության անմիջական մասնակցությամբ իրականացված տոտալ թալանն ու մի ողջ ժողովրդի թշվառության հասցնելը տեղի էր ունենում բացառապես օրենքի, ավելին՝ Սահմանադրության շրջանակներում:Պարոն Բագրատյանին խորհուրդ ենք տալիս երկրաշունչ և սնամեջ դատողություններ անելուց առաջ նախ տիրապետել խնդրի մանրամասներին, այլապես՝ անիրազեկության արդյունքում անհեթեթ վիճակում հայտնվելը բնավ պատիվ չե բերում իրեն «տնտեսագիտական հանճար» հռչակած գործչին:

Տեղեկացնենք, որ «Մուլտի Գրուպ»-ը հրաշալի տիրապետում է օրենքներին, ավելին՝ որևէ մտադրություն չունի խախտելու օրենքի որևէ տառ և բառ, ուստի Բագրատյանին և մնացյալ «անհանգիստներին» իրազեկենք, որ Բելառուսում շշալցվող կոնյակը չի կրելու հայկական կոնյակ անվանումը: Այն ուղղակի ապրանքանշվելու է «կոնյակ»:

Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Բագրատյանի համար հասկանալի և ընկալելի չեն այն գործիչները, որոնք մտածում են ոչ թե սեփական բարեկեցության այլ ժողովրդի մասին: Եվ այն, որ «Մուլտի Գրուպ»-ը օրեցօր ընդլայնում է խաղողի մթերումը՝ չմերժելով որևէ գյուղացու և անմիջապես վճարելով, այն, որ մթերման ևս մեկ կայան բացվել է Արմավիրում, որ գյուղացին իրացման և ըստ այդմ՝ իր ընտանիքը պահելու խնդիր չունենա, այս մտահոգությունները, բնականաբար, չեն կարող հասկանալի լինել Կոնյակի գործարանն ընդամենը 28 մլն դոլլարով վաճառած Բագրատյանին, ում համար հայրենիքը ընդամենը բիզնես-պրոյեկտ էր ՝ այն հնարավորինս շահավետ և մաս-մաս իրացնելու համար: Այլապես, որևէ մեկը չի մոռացել, թե ինչպես էր բագրատյանական կառավարությունը հրաժարվում մթերել գյուղացու խաղողը, և նույն Բագրատյանն էր, որ հոխորտում էր, թե խաղողի փոխարեն իրենք Իրանից չամիչ կներկրեն:

Ի վերջո, ի՞նչ ակնկալել մի գործչից, որը իր վարչապետության տարիներին հրաժարվեց անգամ ընդունել անկախության առաջին Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանին, ասելով, թե հայ ժողովուրդը տաղանդավոր է՝ նա չլինի, կլինի մեկ ուրիշը: Եվ Բագրատյանին ու նրա նմանների պատճառուվ առաջին Օլիմպիական չեմպիոնը լքեց հայրենիքը:

Հայ ժողովուրդը, ի դեպ, նաև իմաստուն է և Բագրատյանի գնահատականը տվել է ժամանակին ու խիստ ճշգրիտ:
Իսկ նախկին վարչապետի համար «Մուլտի Գրուպ»-ը պատրաստ է անվճար լիկբեզ կազմակերպել՝ իրազեկելով նրան՝ «անսպասելիորեն» խիստ հուզած խնդրի մանրամասներին:

Հուսով ենք ՝ որձ կովերի մասնագետն այնուհետ ներողություն կխնդրի հերթական ապատեղեկատվությունը տարածելու համար:

May 27, 2011

Երիտասարդ տղամարդն իրեն ցած է նետել Կիեւյան կամրջից եւ կենդանի մնացել. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Երեւանում այսօր` մայիսի 27-ին ժամը 13:30-ի սահմաններում մի տղամարդ իրեն ցած է նետել Կիեւյան կամրջից:

Քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, նա կենդանի է մնացել:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ժամանել են դեպքի վայր` Կիեւյան կամուրջի տակ:

Դեպքի վայրում են նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները:

Ոստիկանության Մաշտոցի բաժնում արդեն սկսվել է նյութերի նախապատրաստումը, որպեսզի պարզեն տեղի ունեցածի հանգամանքները:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, մեկնել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ճշտելու համար ինքնասպանության փորձ կատարողի տվյալները:

Կամրջից ցած նետվողը շուրջ 40 տարեկան է: Նա ներկայումս գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Էմմին «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ չի անցել ժյուրիից ստացած ցածր միավորների պատճառով

Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2011»-ի քվեարկության պաշտոնական արդյունքները, որոնցից պարզ է դարձել, որ ժյուրին Հայաստանը ներկայացնող Էմմիի ելույթը բավական ցածր է գնահատել: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը։

Ըստ քվեարկության արդյունքների՝ Էմմին, հեռուստադիտողի տված միավորներով, կարող էր հաղթահարել առաջին կիսաեզրափակիչ փուլը, սակայն նրա ելույթը ցածր է գնահատել հենց ժյուրին: Հեռուստադիտողներից ստացած քվեներով Էմմին հավաքել է 75 միավոր` հայտնվելով հեռուստաքվեարկության 7-րդ տեղում, սակայն ժյուրին նրան տվել է ընդամենը 33 միավոր, ինչի արդյունքում այդ օրվա 19 ելույթների մեջ Հայաստանի ներկայացուցիչը հայտնվել է 12-րդ տեղում:

Հեռուստադիտողի եւ ժյուրիի քվերակություններից ստացված արդյունքների միավորումից Էմմին վաստկել է 54 վերջնական միավոր` առաջին կիսաեզրափակիչ փուլում հավասար միավորներով Մալթայի հետ հայտնվելով 11-րդ եւ 12-րդ տեղում:

Էմմիից ընդամենը 1 միավորով առաջ է անցել Շվեյցարիան, ինչն այդ երկրի ներկայացուցչին հնարարավորություն էր տվել անցնել եզրափակիչ փուլ:

May 26, 2011

90 երեխաների հայրը երազում է 100-րդ երեխայի մասին


Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ամենաբազմազավակ բնակիչը՝ 63-ամյա Դաադ Մուհամեդ ալ Բալուշին, իր առջև նպատակ է դրել ունենալ առնվազն 100 երեխա։

Ներկայում նա իր 17 օրինական կնոջից ունի 60 տղա և 30 աղջիկ։ Բալուշին ունի 50 թոռ։ Մի քանի շաբաթից նա կամուսնանա 18-րդ անգամ։

Ռեկորդակիր հոր 3 կանայք հաջորդ ամիս իրենց երջանիկ ամուսնուն կպարգևեն հերթական ժառանգներին։ Բալուշին իր նախկին ու ներկա բոլոր կանանց նվիրել է տուն, ավտոմեքենա ու տնային ծառայող։

Առաջին անգամ նա ամուսնացել է 19 տարեկանում և մինչ օրս ցավում է, որ շարիաթի օրենքներով 4-ից ավելի կին չի թույլատրվում ունենալ, քանի որ 100 երեխա ունենալու իր երազանքը վաղուց ի կատար կածվեր։

ԱՄԷ-ի այս բնակիչը գրեթե միշտ դատական գործընթացների մեջ է իր բազմաթիվ ամուսնալուծությունների ու ամուսնությունների պատճառով։

Ի դեպ, նա իր բոլոր կանանց առաջին ամուսինն է։

May 25, 2011

Ապտակ է ստացել՝ համբույրի փոխարեն

Դա տեղի է ունեցել Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Շալկե»-ի հաղթանակը տոնելու ժամանակ: Գերմանիայում «Շալկեի» եւ ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերին երկրպագուներից մեկն անակնկալ ապտակել է:

«YouTube»-ում տեղադրված տեսագրութան մեջ երեւում է, թե ինչպես է 25-ամյա դարպասապահը փորձել գրկել եւ համբուրել երկրպագուհիներից մեկին, բայց նրա կողքի տղամարդն անակնկալ հարվածել է դարպասապահին: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին «Շալկեն», 5:0 հաշվով հաղթելով «Դույսբուրգին», դարձել է Գերմանիայի գավաթի գավաթակիր:

Մանուել Նոյերը, ում համարում են ամենատաղանդավոր դարպասապահներից մեկն աշխարհում, Գերմանիայի հավաքականի դարպասը պաշտպանում է 2009 թվականից:

Երգչուհի Սոֆի Մխեյանին օգնում է ոչ թե սիրեկանը, այլ….

Թերթը հարցազրույց է վարել երգչուհի Սոֆի Մխեյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Երբ դու ոստք դրեցիր շոու-բիզնես, հայրդ Ազգային ժողովի պատգամավոր էր: Եւ սկսեցին խոսել այն մասին, որ հայրդ է քեզ աջակցել, եւ նրա միջոցով ես բեմ բարձրացել:

Հայրս` ժամանակին լինելով պարարվեստի մեջ, իր մաշկի վրա է զգացել բեմ ասվածի ե’ւ դրական, ե’ւ բացասական կողմերը: Երբ տարիներ առաջ հայտնեցի նրան` երգով զբաղվելու իմ մտադրության մասին, նա ամեն գնով փորձում էր ետ պահել ինձ այդ որոշումից: Նա միշտ նշում էր, որ այն ամենն, ինչ մենք տեսնում ենք եթերով, ընդամենը բացասական կողմերով լի` հսկայական սառցաբեկորի գեղեցիկ, խնամված գագաթն է միայն: Ետ չկանգնելով իմ որոշումից, ես կարողացա ապացուցել իմ ընտանիքին, որ կարող եմ լինել այդ ոլորտում եւ զերծ մնալ այն ամենից, ինչից այդքան խուսափում էր հայս: Այսօր ես բաց ճակատով ընտանիքիս հետ քննարկում եմ իմ յուրաքանչյուր անելիք եւ այդ նույն բաց ճակատով էլ ներկայանում եմ հանդիսատեսին: Նա, ով գնում է իմ ձայներիզը, նայում է իմ տեսահոլովակներն ու ներկա լինում իմ մասնակցությամբ համերգներին, անում է դա` առանց մտածելու, որ հայրս ժամանակին պատգամավոր է եղել: Տվյալ հանդիսատեսին պարզապես դուր է գալիս իմ կատարած աշխատանքը: Եւ, ի վերջո, այդ ո՞ր զավակ սիրող հայրը չի փորձում աջակցել իր երեխային: Ասեմ նաեւ, որ շատ ավելի լավ է լսել, որ հայրդ է քեզ աջակցում, քան` սիրեկանդ:

May 20, 2011

Կնոջը դավաճանելը վնաս է առողջությանը

Արտամուսնական հարաբերությունների փնտրտուքը, դրսում սեռական եւ հոգեկան բավարարվածություն ստանալու ձգտումը կարող է ճակատագրական դառնալ տղամարդկանց առողջության համար: Այդ մասին վստահեցնում են Ֆլորենցիայի համալսարանի մի շարք գիտնականներ: Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ նման տղամարդկանց սպառնում են սրտի խնդիրները: Դրա հիմնական պատճառներից մեկը բարոյահոգեբանականն է, քանի որ դավաճան տղամարդիկ մշտապես դեպրեսիվ վիճակում են` պայմանավորված բացահայտվելու սարսափով եւ խղճի խայթով:

May 19, 2011

Տյումենում հայ ընտանիքի սպանության մանրամասները. մարդասպանները խոսել են հայերենով

Հայտնի են դարձել Տյումենում հայ ընտանիքի սպանության մանրամասները: Քննչական կոմիտեի ներկայացուցչի խոսքով, հարձակվողներն առայժմ չեն պարզվել: Սպանվածներն ունեցել են Ռուսաստանի քաղաքացիություն: 38-ամյա Լազր եւ 37-ամյա Գագիկ Պետրոսյանները ազատ էին արձակվել բանտից անցած տարի: Նրանք դատապարտվել էին խարդախության, գողության եւ թմրանյութերի պահման համար: Ազատվելուց հետո նրա տեղափոխվել էին Տյումեն եւ որեւէ տեղ չէին աշխատում, ինչն, ըստ քննիչների, հիմք է կարծելու, որ եղբայրները շարունակել են հանցագործություններ կատարել:

Հարձակման ժամանակ տանը 11 մարդ է եղել: Եղբայրներից մեկը սպանվել է տեղում, իսկ մյուսին գտել են որոշ ժամանակ անց: Այդ ընթացքում հարձակվողները սպանել են եղբայրների մորն ու մեկի կնոջը: Վիրավորվել է Պետրոսյանների քույրը եւ երեխաներից մեկը:

Ազգամիջյան սպանության վարկածն անմիջապես հերքվել է, քանի որ վկաների փոխանցմամբ դիմակավորված անձինք խոսել են հայերեն:

May 18, 2011

Գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին եւս 2 ամսով կալանավորեցին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` մայիսի 18-ին վճռեց եւս երկու ամսով կալանավորել Հովհաննես Թամամյանին:

Ինչպես դատարանից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դռնփակ դատական նիստում լսվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, որով քննիչը միջնորդում էր եւս երկու ամսով երկարաձգել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի խափանման միջոց կալանքը:

Դատավոր Մխիթար Պապոյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարացրեց Թամամյանի կալանքը:

Ի դեպ, Հովհաննես Թամամյանը հրաժարվել էր մասնակցել դատական նիստին, եւ նիստը կայացել է առանց նրա:

Ավելի վաղ հայտնի էր, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար:

Հանրայինը հակադարձում է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հերքել է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հայտարարությունը, թե Հանրայինը չի անդրադարձել ապրիլի 24-ին իր տարած հաղթանակին:

«Ապրիլի 24-ին, երբ աշխարհասփյուռ հայությունը խնկարկում է ցեղասպանության զոհերի հիշատակը, Վիկ Դարչինյանի տարած փայլուն հաղթանակը մեծ ու չխամրող ոգեւորություն առաջացրեց բոլոր հայերիս մոտ աշխարհի բոլոր անկյուններում: Հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում եւս անմասն չեն մնացել այդ ոգեւորությունից: Արդեն ապրիլի 25-ի լրատվական եւ սպորտային թողարկումներում Հանրայինը, ինչպես հարկն է, անդրադարձել է Վիկի ոգեւորիչ հաղթանակին եւ լուսաբանել այն»,- նշել է Ալեքսան Հարությունյանն ու հավելել. «Ցավում եմ` մեր անվանի հայրենակցի ասուլիսում տեղ գտած թյուր գնահատականների համար: Բոլորիս կողմից սիրված Վիկ Դարչինյանը Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի ինչպես լրատվական, այնպես էլ այլ հաղորդումների ամենացանկալի հյուրերից է: Հուսով եմ, որ մեր ժողովրդին աշխարհում ավելի ճանաչելի դարձրած անվանի բռնցքամարտիկին մեր եթերում հյուրընկալումը, ինչի առաջարկը արվել է, վերջ կդնի տեղ գտած թյուրիմացությանը»:

Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 17-ին կայացած ասուլիսում բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հայտնել էր, թե վիրավորված է հայրենական հեռուստաալիքներից, քանի որ նրանք չեն անդրադարձել ապրիլի 24-ին IBF վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար կոլումբիացի Յոնի Պերեսի դեմ իր տարած հաղթանակին:

«Հայաստան» հիմնադրամը տեսահոլովակների մրցույթ է հայտարարում. պրեմիերան «Հեռուստամարաթոն-2011»-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայ երգարվեստի գործիչներին հրավիրում է իրենց նոր երգերի տեսահոլովակներով մասնակցել «Հեռուստամարաթոն 2011»-ին:

Նպատակ ունենալով խթանել հայ երգարվեստը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ` Հիմնադրամը, ի թիվս իր հաշվետու, սոցիալական եւ գովազդային տեսահոլովակների, «Հեռուստամարաթոն 2011»-ի 12-ժամյա եթերի ընթացքում նախատեսում է նաեւ հեռարձակել մի շարք նոր երգերի տեսահոլովակներ:

Այս կապակցությամբ, Հիմնադրամը հայտարարում է նոր գրված երգերի տեսահոլովակների հայտերի ներկայացման մեկնարկը` հնարավորություն ընձեռելով հայ երգիչ-երգչուհիներին իրենց տեսահոլովակների առաջին ցուցադրությունն իրականացնել Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2011-ի հեռարձակման ընթացքում: Հայտնի է, որ Հիմնադրամի հեռուստամարաթոնը յուրաքանչյուր տարի կաբելային, արբանյակային, ինտերնետային հեռարձակմամբ սփռվում է բոլոր մայրցամաքներում եւ լսելի ու տեսանելի է աշխարհի բոլոր անկյուններում:

Տեսահոլովակների ընտրությունը վերապահվում է հեռուստամարաթոնի կազմակերպման ստեղծագործական խմբին: Հայ երգարվեստի արդեն հայտնի անունների կողքին Հիմնադրամը ողջունում է նաեւ շնորհալի երիտասարդ երգիչ-երգչուհիների մասնակցությունը Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից, եթե նրանց կողմից ներկայացված տեսահոլովակները համապատասխանում են ստեղծագործական խմբի սահմանած չափանիշներին:

Հայտերի ներկայացման համար պարտադիր են հետեւյալ պայմանները.

- Տեսահոլովակներ կարող են ներկայացնել Հայաստանի, Արցախի կամ սփյուռքի երգիչ-երգչուհիները,

- Կդիտարկվեն տարբեր լեզուներով եւ ամենատարբեր թեմաներով երգերը, սակայն նախապատվությունը կտրվի հայրենասիրության թեմաներով երգերին,

- Տեսահոլովակի տեւողությունը չպետք է գերազանցի 4 րոպեն,

- Ներկայացվող տեսահոլովակները պետք է պատրաստված լինեն HD որակային չափանիշով,

- Տեսահոլովակները Հիմնադրամ պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2011թ. հոկտեմբերի 1-ը :

Հիմնադրամը որեւէ նյութական մասնակցություն չի բերում տեսահոլովակների պատրաստմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել stepan@armeniafund.org ` հեռուստամարաթոնի երաժշտական արտադրիչ Ստեփան Փարթամյանին:

ԲՀԿ թե՞ "Ընտրություններից-ընտրություններ"

Որքան մոտենում է նախընտրական ժամանակաշրջանը, այնքան ավելի տեսանելի են դառնում տարբեր քաղաքական ուժերի միջընտրական ժամանակահատվածում իրագործած քաղաքականությունը, այս կամ այն ոլորտում իրականացրած միջոցառումները, տարբեր սոցիալական խմբերի աջակցությանն ուղղված գործողությունները կամ դրանց իսպառ բացակայությունը:

Չնայած այն հանգամանքին, որ հայաստանյան քաղաքական դաշտում ընդունված պրակտիկայի և պատկերացումների համաձայն քաղաքական ուժերն ակտիվանում են, հատկապես ընտրություններից առաջ, որպեսզի օր առաջ ցույց տան հասարակությանը, որ զբաղվում են նրաց խնդիրներով, այնուամենյանիվ, կան քաղաքկան ուժեր, որոնք ոչ միայն չեն առաջնորդվում այս մտածելակերպով, այլ նաև իրենց գործունեությամբ ցույց են տալիս, որ նման գործելաոճով առաջնորդվող ուժերը հեռանկարային քաղաքական ապագա չունեն:

Այսօր, այս առումով, ըստ երևույթին, բոլոր մյուս ուժերից շահեկանորեն տարբերվող ուժ է ԲՀԿ-ն: Միջընտրական ժամանակահատվածում այս քաղաքական ուժը իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ ամենատարբեր ոլորտներում, որոնց մեջ, առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել հատկապես գյուղատնտեսությանը, երիտասարդներին և ուսանողությանը, մանր և միջին բիզնեսին, և, իհարկե, սպորտին:

Թե' գարնանացանի ընթացքում գյուղացուն անվճար սերմացուի տրամադրումը (և սա այն դեպքում, երբ կառավարությունը նույն այդ սերմացուն վաճառում է գյուղացուն), թե' ուսանողությանը անվճար տրասպորտային միջոցներ հատկացնելը, լավագույն ուսանողներին դրամական պարգևներով և վարձավճարներով օժանդակումը, պարբերաբար երիտասարդության հետ կլոր սեղան հանդիպումներ ունենալը և նրանց կողմից բարձրացված հարցերին ընդառաջելը, թե' սպորտին մշտապես աջակցելը, և բազմաթիվ այլ միջոցառումները խոսում են այն մասին որ ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, մշտապես աշխատում է ամենատարբեր ուղղություններով` անկախ քաղաքական ժամանակահատվածից: Ի դեպ, բոլորովին վերջերս, կայացավ նաև հանդիպում վաստակաշատ գիտնականների և ակադեմիկոսների հետ, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը լսեց բոլոր գիտնականների խնդիրները և պատրաստակամություն հայտնեց օժանդակել դրանց լուծման գործում` այսպիսով, իր ներդրումը կատարելով նաև գիտության զարգացման ոլորտում:

Վաղուց անցել են այսպես կոչված “քաղաքական ասֆալտապատման” ժամանակները, երբ ընտրություններից ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ հնարավոր էր լինում էլեկտորատ “գրավել” ինչ-որ միջացառմամբ կամ դրա իմիտացիայով:

Ի վերջո, հասարակությունն էլ է քաղաքականպես ավելի հասունանաում, գիտակցելով, որ այն ուժը, որը միայն ընտրությունից ընտրություն է ակտիվանում, չի կարող հետևողական լինել իր ծրագերի իրագործման առո

Որդին հոր մահվան մեջ բժիշկներին է մեղադրում

Ամիսներ առաջ «Ներսես Շնորհալի» բժշկական կենտրոնում վիրահատված եւ վիրահատությունից որոշ ժամանակ անց մահացած Հրանտ Նարինջյանի որդին՝ Գոռ Նարինջյանը  համոզված է, որ հոր մահվան մեջ մեղավոր է վիրահատող բժիշկը՝ նույն բուժհաստատության աշխատակից Անահիտ Գեւորգյանը։

«Հորս նույն հաստատությունում վիրահատել էին նաեւ 2006 թվականին, պատճառն աղիների անանցելիությունն էր։ Հետո, 2007-ի դեկտեմբերին վերականգնել էին հաստ աղիքը։ Վերջին 4 տարվա ընթացքում նա իրեն լավ էր զգում։ Բայց երբ կրկին ցավեր ունեցավ, գնացինք հիվանդանոց, ուղեգրեցին համակարգչային տամոգրաֆիայի։ Տամոգրաֆիան ցույց տվեց, որ հորս որովայնում թարախային տոպրակ կա, որոշեցին վիրահատել եւ հանել այն։ Վիրահատեցին, սակայն այդպես էլ չհանեցին՝ պատճառաբանելով, որ այն շատ խորն է եւ այդ հատվածին մոտենալ հնարավոր չէ։

Աղիքը հանեցին դուրս, որպեսզի այն դրսից գործի։ 10 օր անց՝ դեկտեմբերի 27-ին, հորս բաց վերքով դուրս գրեցին։ Այդ օրը երեկոյան նկատեցինք, որ վերքը տան պայմաններում ինքներս չենք կարող մշակել, կանչեցինք վիրահատությունը կատարած բժշկին՝ Անահիտ Գեւորգյանին, նա ասաց, որ վերքը կլավանա, ուղղակի պետք է վիրակապեր անել։ Ծանոթ բժիշկներ ունեինք, խնդրեցինք մասնագետի ձեռքերով գոնե օրը մեկ անգամ փոխել վիրակապը։ Մեր ծանոթ բժիշկը չմերժեց եւ վիրակապ անելու ժամանակ ասաց, որ հորս վիրահատելիս ասեղով վնասել են նրա բարակ աղին՝ այն կարելով մաշկի հետին պատին։ Հայրս պառկած վիճակում հազացել կամ փռշտացել էր, ինչի հետեւանքով կարը պատռվել էր, ինչն էլ վնասել էր բարակ աղին։

Երբ այս մասին ասացինք վիրահատող բժշկին, նա պատճառաբանեց, որ հորս մոտ չարորակ ուռուցք է, եւ նրա աղիներն ուղղակի քայքայվում են։ Փետրվարի 17-ին հայրս մահացավ։ Դիահերձման ժամանակ պարզվեց, որ ինքը մահացել է ֆիբրինոզ պերիտոնիտի հետվիրահատական բարդությունների հետեւանքով։ Չարորակ ուռուցք հորս մոտ այդպես էլ չհայտնաբերվեց, այնպես որ, նրա մահվան պատճառը եղել է ֆիբրինոզ պերիտոնիտը»,- համոզմունք հայտնեց Գոռ Նարինջյանը։

Այս խնդրի առնչությամբ, զրուցեցինք նաեւ հիվանդին վիրահատած բժշկուհու՝ Անահիտ Գեւորգյանի հետ: Նրա խոսքով, Հրանտ Նարինջյանն իրենց բուժկենտրոնում չարորակ ուռուցքի եւ աղիների անանցանելիության պատճառով վիրահատվել է դեռ վեց տարի առաջ։ «Այն ժամանակ ուռուցքը հեռացրեցինք, աղին դուրս բերեցինք փորի վրա։ Դրանից ութ ամիս հետո պարզեցինք, որ մետաստազներ չկան, աղիքը կրկին միացվեց։ Անցյալ տարի նրա հայրը կրկին դիմեց մեզ, համակարգչային տամոգրաֆիայի արդյունքում կրկին ուռուցք հայտնաբերվեց։

Տամոգրաֆիայի տվյալներով՝ դա ուռուցքային կոնգլոմերատ էր, եւ ախտահարված էին նաեւ միզապարկի հետին պատը, նաեւ բարակ աղիքի գալարը։ Այդ ուռուցքը տեղում չվիրահատվելու ենթակա ուռուցք էր։ Սա բժշկություն է եւ ամեն բան ունի իր հիմնավորումը, պատճառահետեւանքային կապը։ Այնպես որ, ամբողջովին հերքում եմ Գոռ Նարինջյանի մեղադրանքները, թե իր հոր մահվան մեջ մենք ենք մեղավոր։ Հիվանդը մեր բուժհաստատությունից դուրս գրվելուց 2,5-3 ամիս անց է մահացել»,- իր ասածը հիմնավորեց բժշկուհին։

May 17, 2011

Ազատան գյուղում եռյակ է ծնվել

Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում Գասպարյանների ընտանիքում մայիսի 12-ին եռյակ է ծնվել` երկու աղջիկ եւ մեկ տղա:

Աղջիկները եղել են 2,6 կգ եւ 2,4 կգ, իսկ տղան` 2,1 կգ: Այս մասին  տեղեկացրին Առողջապահության նախարարությունից:

Եռյակի ծնողները 23-ամյա Կարինե Ճղրիկյանն է, իսկ հայրը` 29-ամյա Գուրգեն Գասպարյանը:

Նորածինների տատիկի` Մարիետա Գասպարյանի փոխանցմամբ, սկզբից ծնվել են աղջիկները, հետո` տղան:

Ծննդաբերությունը կատարվել է կիսարյան հատման միջոցով` հեռացրել են նաեւ մոր արգանդը: Մարիետա Գասպարյանը նշեց, որ նախապես իմացել են, որ եռյակ է ծնվելու, իսկ մինչ նրանց ծնունդը ծնողները երկու երեխա կորցրել էին:

Ի դեպ, Գասպարյանների գեներում եռյակներ չեն եղել, բայց զույգ երեխաներ ծնվել են: Տատիկի խոսքով, աղջիկների անունները որոշել են դնել Մարիետա, Մերի, իսկ տղայինը` Նարեկ: Նորածինները եւ մայրը գտնվում են Հանրապետական հիվանդանոցում` բժշկի հսկողության ներքո, նրանց առողջական վիճակը լավ է:

Հայաստանի մանկատներում գտնվող երեխաների թիվն աճելու միտում ունի

Հայաստանում 2011 թ. սկզբի դրությամբ գործում են 12 մանկատներ, տեղեկացնում է Ազգային վիճակագրականն ծառայությունը։

2010 թ. ընթացքում մանկատներում գտնվող երեխաների թիվն ավելացել է 15-ով եւ կազմել 1240: Նրանցից 307-ը քրոնիկ հոգեկան շեղումներ ունեն, իսկ 425-ը հաշմանդամներ են։ 2010 թ. ընթացքում 77 երեխա որդեգրվել է, իսկ 83-ը վերադարձել են հարազատների մոտ։

Մանկատներից 8-ը պետական են (3-ը` Երեւանում, 2-ը` Շիրակի, 1-ական` Արարատի, Գեղարքունիքի եւ Լոռիի մարզերում), 4-ը` ոչ պետական (2-ը`Շիրակի, 1-ական` Կոտայքի եւ Լոռիի մարզերում):

Ըստ պաշտոնական եզրակացության՝ մանկատներից միայն 6-ն ունեն բավարար շենքային պայմաններ, մյուսները ընթացիկ կամ կապիտալ հիմնանորոգման կարիք ունեն (այդ թվում՝ մասնավոր մանկատներից երկուսը):

Մանկատների պահպանման նպատակով ընդհանուր առմամբ տարեկան ծախսվում է 2,5 մլրդ դրամ (մոտ 6,8 մլն դոլար), կամ յուրաքանչյուր երեխայի համար մոտ 2 մլն դրամ (մոտ 5,5 հազ. դոլար):

Միջոցների մեծ մասը կամ 65 տոկոսը հատկացնում է պետությունը, մնացածը նվիրատվությւոններ են ու այլ աղբյուրներ։ Մասնավոր մանկատներին պետությունը գումար չի հատկացնում՝ դրանց եկամուտների մոտ կեսը ձեւավորվում է նվիրատվությունների հաշվին։

«Օդնոկլասնիկի»-ի պատճառով մահվան դեպքի դատաքննությունը վերսկսվել է

Գյումրիում վերսկսվել է «Օդնոկլասնիկի գործով» մահվան դեպքի դատաքննությունը: Այս գործով արդեն երրորդ անձն է հայտնվել մեղադրյալի աթոռին`19-ամյա Սերգեյ Մխիթարյանը, ով ինքնակամ հանձնվել է իրավապահ մարմիններին: Նրան եւս առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 6-րդ եւ 14-րդ կետերի հատկանիշներով (Ծանր մարմնական վնասվածքների հետեւանքով առաջացած մահ):

Խոսքը 2010թ. ապրիլի 15-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով եւ «Օդնոկլասնիկի գործ» անունով հայտնի աղմկահարույց գործի մասին է: Անչափահասների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել, ապա մոտ 10 օր անց Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացել էր 17 ամյա Տիգրան Թադեւոսյանը: Վերջինս սոցիալական կայքում շփվել էր Լիդա Ենգիբարյանի հետ եւ արտահայտություն արել վերջինիս հասցեին: Վերջինիս բարեկամներն էլ որոշել էին պաշտպանել աղջկա վիրավորված պատիվն ու ծեծի էին ենթարկել Թադեւոսյանին: Ծեծկռտուքի երկու մասնակիցները` Սամվել Սարգսյանն ու Վալերի Աբրահամյանն ավելի վաղ դատապարտվել էին ազատազրկման, իսկ Սերգեյ Մխիթարյանը տեւական ժամանակ հետախուզման մեջ էր:

Դատարանը այժմ դատաքննություն է իրականացնելու` պարզելու վիճաբանության ու ծեծկռտուքի մեջ ներքաշված բոլոր կողմերին:

«Ես կարծում եմ, որ նախաքննական մարմինները գործը քննել են կանխակալ: Ոչ օբյեկտիվ, ոչ հիմնավոր մեղադրանք է ներկայացվել, որոշ փաստեր ու փաստարկներ հաշվի չեն առնվել»,-դատաքննության ընթացքում հայտարարել է ամբաստանյալի շահերի պաշտպանը` միջնորդելով փոխել ընտրված խափանման միջոցը եւ կիրառել իր պաշտպանյալի նկատմամբ գրավի հատուցման որոշում: Սակայն միջնորդությունը մերժվել է, դատարանը որոշում է կայացրել քննել գործը` ելակետ ունենալով սահմանված խափանման միջոց կալանքը:

«Հո ես չեմ ասում` նման բան չի եղել, հնարավոր է եղել է, բայց իմ տղան չի մասնակցել: Գիտեք նրան ինչու են ներքաշել, որպեսզի հիմնական մեղավորին`Լիդա Եդիգարյանին, ում դրդմամբ կայացել է վեճը, դուրս թողնեն: Նա հարցաքննվում է պարզապես որպես վկա, բայց այս գործի հիմքում ինքն է եղել, նրա պատճառով է խնդիրը ծագել: Ու գիտեք ինչո՞ւ, որովհետեւ Լիդան բարձրաստիճան բարեկամներ ունի»,- ասել է Սերգեյ Մխիթարյանի մայրը`Գայանե Մխիթարյանը:

Իսկ տուժողի իրավահաջորդ`մահացած Տիգրան Թադեւոսյանի մայրը` Ջավահիր Սերոբյանը բազմիցս է հայտարարել, որ գնալու է մինչեւ վերջ, որպեսզի պատժվեն որդու մահվան առնչությամբ կապ ունեցող բոլոր անձինք:

May 16, 2011

Մենք երրորդն ենք աշխարհում

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 9 մեդալ նվաճեց Պերոււոմ ավարտված աշխարհի առաջնությունում: Այդ ցուցանիշով մեր ընտրանին ցույց տվեց երրորդ արդյունքը` ետ մնալով Ռուսաստանից (17 մեդալ) եւ Չինաստանից (10 մեդալ):

Մեր պատանի ծանրորդներից առավել հաջող հանդես եկավ Գոռ Մինասյանը, որը 94 կգ ավելի քաշային կարգում 379 (174+205) կգ արդյունքով գրավեց առաջին տեղը եւ արժանացավ երեք ոսկե մեդալի:

62 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում: Երկամարտում նա զբաղեցրեց 3-րդ տեղը` 255 (120+135) կգ:

85 կգ քաշային կարգում արծաթե մեդալների բաժին հասան մեր ծանրորդ Միքայել Միքայելյանին, որը ցույց տվեց 310 (140+170) կգ արդյունք: Նա զիջեց միայն ռուսաստանցի Արտյոմ Օկուլովին:

69 կգ քաշայինների մրցումներում հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց Ռազմիկ Օլեցյանը: Ի դեպ, այս կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց մեր հայրենակից Ռազմիկ Հունանյանը, ով Ռուսաստանի հավաքականի անդամ է:

Էմմիին դիմավորեցին ծաղիկներով և ծափողջուններով (վիդեո)

«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին այսօր` մայիսի 16-ի գիշերը վերադարձել է Հայաստան:  Զվարթնոց օդանավակայանում երգչուհուն դիմավորել են ծափողջյուններով ու ծաղիկներով, նա իրեն լավ է զգում: Մենեջերը չնշեց, թե երբ է լինելու երգչուհու ասուլիսը` ասելով, որ այդ հարցով պետք է դիմել Հանրային հեռուստաընկերությանը:

Դեռեւս մայիսի 13-ից` ուրբաթ օրվանից, փորձում ենք կապվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ, սակայն կամ նա զբաղված է, կամ էլ տեղում չէ:

Նշենք, որ մայիսի 11-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչում Էմմին պարտություն կրեց եւ եզրափակիչում ներկայացված չի լինի: Եվրատեսիլ-2011-ում հաղթել է ադրբեջանցի երգիչներ Էլդար Գասիմովի եւ Նիգյար Ջամալին: «Եվրատեսիլ-2012»-ը կանցկացվի Ադրբեջանում:

«Եվրատեսիլի» մասնակիցները որքա՞ն գումար են վաստակում

Հայտնի է դարձել, թե որքան գումար են վաստակում «Եվրատեսիլի» մասնակիցները, գրում է Paparazzi.ru-ն: «Ֆորբս» ամսագրի տվյալներով, Դիմա Բիլանը, ով մասնակցել է «Եվրատեսիլ-2006»-ին եւ հաղթել «Եվրատեսիլ-2008»-ին, 2010 թվականին վաստակել է շուրջ 3,7 միլիոն դոլար: Ի դեպ, մինչ «Եվրատեսիլում» իր հաղթանակը նրա պրոտեժե Յանա Ռուդկովսկայան 50 հազար դոլար է պահանջել` կեսժամանոց մենահամերգի համար, իսկ նրա «Believe» երգի հաղթանակից հետո երգչի եկամուտները աճել են 30 տոկոսով:

Փեթեր Նալիչը, ով մասնակցել է 2010 թվականի երգի մրցույթին, անցյալ տարի հնարավորությունէ ունեցել վաստակել 900 հազար դոլար:

Ռուսաստանցի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, ով 1995 թվականին երգի եվրոպական մրցույթում կարողացավ զբաղեցնել միայն 17-րդ տեղը, եւս մեծ գումարներ է վաստակում` պարապելով երիտասարդ տաղանդների հետ: Արդյունքում նրա պրոտեժե Դմիտրի Կալդունը 2006 թվականին զբաղեցրեց 6-րդ տեղը, իսկ Անի Լորակը 2008 թվականին նվաճեց երկրորդ տեղը: 2010 թվականին Ֆիլիպ Կիրկորովի եկամուտները կազմել են 5 միլիոն դոլար, իսկ Անի Լորակը, ինչպես նաեւ Սվետլանա Լոբոդը, վաստակում են շուրջ 15-25 հազար դոլար մեկ համերգի դիմաց: Աղքատ չէ նաեւ «Եվրատեսիլի» նորվեգիացի մասնակիցը, ով աշխարհը նվաճեց հեքիաթի մասին իր երգով: Ալեքսանդր Ռիբակը Ռուսաստանում կազմակերպվող քեֆերի ու հավաքույթների մշտական հյուրն է, որի ելույթները գնահատվում են 60-75 հազար դոլար:

Եվրատեսիլի ներքնազգեստը

Եվրատեսիլում իրենց հաղթանակն այնքան է հուզել Ադրբեջանի ներկայացուցիչներին`Ell & Nikki-ի դուետին, որ նրանցից Նիգյար Զամալը բեմում ցատկոտելիս ողջ Եվրոպային ցույց է տվել իր ներքնազգեստը:

Ավելի համեստ է եղել Էլդար Քասիմովը, սակայն Նիգյարի մարմնագույն ներքնազգեստը ստվերել է ադրբեջանցի զույգի «համեստությունը»:

Լուսանկարը դարձել է համացանցի «հիթ». մեկնաբանություններից մեկում հեղինակը գրում է ` սա փաստորեն Եվրատեսիլ չէր, այլ` «թումբանատեսիլ»:

May 11, 2011

ՏՄՊՊՀ-ն նորովի է անցնում գործի...

Ըստ մամուլի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կսկսի վերահսկել նաև հարկային արտոնությունները: Խոսքը նրա մասին է, երբ պետության կողմից տրամադրվում են օժանդակություններ այս կամ այն տնտեսվարող սուբյեկտին, որոնք լինում են հարկային արտոնությունների կամ ֆինանսական օժանդակության միջոցով:
Հայաստանում ևս պետությունը պարբերաբար պետբյուջեից գումարներ է հատկացնում բիզնես ծրագրերի աջակցման կամ բիզնեսի խթանման նպատակով, սակայն ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս դաշտում երբեեւէ ուսումնասիրություններ չի կատարել, թեեւ օրենքով Հանձնաժողովին նման լիազորություններ վերապահված են: Այս գործառույթի իրականացման համար ՏՄՊՊՀ-ն հրավիրել է փորձագետներ Գերմանիայից եւ Լիտվայից՝ միջազգային փորձը ՏՄՊՊՀ մասնագետներին փոխանցելու եւ Հայաստանում առկա վիճակը քննարկելու նպատակով:
Ինչո՞ւ պետք է ՏՄՊՊՀ-ն վերահսկի այս ոլորտը: Քանի որ պետական աջակցության արդյուքում արտոնյալ պայմաններ ստեղծելով մի տնտեսվարողի համար, հնարավոր է որ անհավասար պայմաններ ստեղծվեն մեկ այլ տնտեսվարողի նկատմամբ և այլն:
Փաստորեն, ՏՄՊՊՀ-ն ակտիվացել է, օժտվել նոր գործառությներով, զինվել նոր օրենքով իրեն հատկացված իրավունքներով և պատրաստվում է անցնել գործի:
Միանգամայան ողջունելով այս պետական պատրաստակամությունը՝ վերահսկել տնտեսական մրցակցության դաշտը, միևնույն ժամանակ մնում է հուսալ, որ այս ամենը նպատակ ունի իրական բարեփոխումներ իրականացնել տնտեսական ոլորտում, նպաստելով բիզնեսի զարգացմանը, այլ ամենևին ոչ հստակ քաղաքական ենթատեքստ:
Չէ որ նույն այդ ՏՄՊՊՀ-ն կարող դառնալ այս կամ այն գործարարի վրա կոմպրոմատ հավաքելու հիանալի գործիք, ինչը հնարավորություն է ընձեռում մոտեցող ընտրություններին զուգահեռ ավելի խստացնել գործարարների նկատմամբ վերահսկողությունը՝ նրանց պահելով ցանկալի դաշտում: Փոքր-ինչ կասկածելի է ՏՄՊՊՀ-ին նոր լիազորություններով օժտելը հենց մոտեցող ընտրությունների ֆոնին:
Ինչևէ, ինչպիսի նպատակներ և ենթանպատակներ էլ ունենա ՏՄՊՊՀ-ի ֆունկցիոնալ զարգացումը, այն գոնե իր որոշակի դրական ազդեցությունը կունենա թե’ բիզնեսի ոլորտում, թե’ անբարեխիղճ մրցակցության արդյունքում գնագոյացման մեխանիզմների վրա:

Ինչո՞ւ հայերը մայիսին չեն ամուսնանում

Ավանդույթի ուժով, թե սնոտիապաշտությունից դրդված՝ հայերը մայիսին, որպես կանոն, չեն ամուսնանում՝ տուրք տալով հնուց եկած, շատերի վրա մոգական ազդեցություն թողնող «մայիս՝ վայիս» չարագուշակ արտահայտությանը։

Մարդկանց վախերը ցրելու եւ արդեն արմատացած երեւույթի մասին մանրամասներ ճշտելու համար համար զրուցեցինք Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ։

Նրա խոսքով, եկեղեցին երբեք չի խրախուսել սնոտիապաշտ մարդկանց եւ նրանց այն մոտեցումը, թե մայիսին, իբր, ամուսնանալ չի կարելի։ «Իհարկե, Առաքելական եկեղեցին ունի հստակ օրեր, երբ ամուսնություններն արգելված են. դրանք Պահոց եւ Ավագ շաբաթվա օրերն են։ Բայց մայիսի պարագայում ոչ մի սահմանափակում չկա։ «Մայիս՝ վայիս» արտահայտությունն ամբողջովին անընդունելի է, որովհետեւ մարդու երջանկությունն իր իսկ ձեռքերում է։ Ավելին, այն մարդիկ, ովքեր ամուսնացել են հունիսին կամ սեպտեմբերին, «խերի» մեջ չեն կորել եւ հակառակը, մայիսին ամուսնացածները՝ չեն դժբախտացել»,- ասաց տեր Շմավոնը։

Նրա հավաստմամբ, քիչ չեն Առաքելական եկեղեցու հետեւորդները, ովքեր զերծ մնալով սնոտիապաշտությունից, ամուսնանում են հենց մայիս ամսին։ «Օրինակ, հենց վաղը պսակադրվող զույգ ունենք, եւս մեկ զույգ կամուսնանա շաբաթ օրը»,- որպես իր խոսքերի վկայություն նշեց հոգեւորականը։

Իսկ ահա ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Նահապետյանի ներկայացմամբ, մայիսին չամուսնանալու հայերի սովորությունը պայմանավորված է մի շատ պարզ հանգամանքով, որը բոլոր ժամանակներում ջանասիրաբար թաքցվել է։

«Մայիսը Բարեկենդանին հաջորդող շրջանն էր, երբ սպառված էին լինում հայ օջախի բոլոր պահուստները։ Դա աղքատացման շրջան էր, եւ բոլորովին խրախուսելի չէր այդ շրջանում ամուսնական առագաստ ուղղորդել վատ սնված կամ անուժ երիտասարդներին։ Առհասարակ, յուրաքանչյուր թեմա, որի վրա տաբու է դրված, իր խորքում առողջապահական խնդիր ունի։ Ինչպես հայտնի է, գարնանը արյան շրջանառության եւ դրա թարմացման, վերականգնման շրջանն է, այնպես որ, մայիսին չամուսնանալու մղումը պայմանավորված է եղել բացառապես առողջ սերունդ եւ լավ երեխաներ ունենալու ձգտումով։ Նորապսակներն ամուսնական առագաստ պետք է մտնեին ամենաբարենպաստ ժամկետներում, իսկ մայիսն այս առումով այնքան էլ պատեհ ժամանակ չէր։

Փաստորեն, երեւույթը ծիսական արարողությունների եւ սնոտիապաշտության հետ փոխկապակցելը զուտ ձեւական բնույթ է կրում, իսկ բոլոր պատճառաբանությունները իրականությունը քողարկելու համար են»,- ասաց ազգագրագետը՝ կես կատակ-կես լուրջ հավելելով, որ նորապսակները ամուսնական առագաստում իրենց «գործը լավ տեսնելու համար» պետք է նախեւառաջ լավ ուտեին-խմեին։



Պատրաստեց Անի Ղազարյանը

«Հայոց աշխարհ». Պարսիկ վարորդները Հայաստան են մտել Ադրբեջանի դրոշներով

Թերթը գրում է, որ մայիսի 9-ի երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գորիս-Երեւան մայրուղում, Գորիսից ոչ հեռու, մի խումբ հայ երիտասարդներ, որոնք Արցախում եռատոնին նվիրված տոնական միջոցառումներից վերադառնում էին Երեւան, նկատել են, որ 22 A 454 10 պետհամարանիշով պարսկական բեռնատար մեքենաներից մեկին կցված են ադրբեջանական դրոշներ:

Հայ երիտասարդների այն հարցին, թե ինչու է Ադրբեջանի պետական խորհրդանիշը պատկերված իր մեքենայի վրա, բեռնատարի վարորդը հստակ պատասխան չի տվել: Մեկ այլ մեքենայի վարորդ, որը մի կերպ է խոսել հայերեն, փորձել է ներողություն խնդրել եւ արդարանալ, որ տվյալ մեքենայի վարորդը առաջին անգամ է Հայաստան գալիս, իսկ մինչ այդ մեքենան շահագործվել է Ադրբեջանում:

Հայ երիտասարդները պահանջել են վերացնել մեքենայի վրա պատկերված դրոշները։ Պարսիկ վարորդները չեն առարկել եւ համատեղ ուժերով մաքրել են դրանք:

Հայաստանում կանայք ավելի շատ ենթարկվում են հոգեբանական, քան` ֆիզիկական եւ սեռական բռնության

Հայաստանում կանայք ենթարկվում են բռնության գրեթե բոլոր տեսակներին` ֆինանսականից մինչեւ ֆիզիկական, հոգեբանական եւ սեռական: Եվ ցավոք, նրանցից քչերն են իրենց մեջ համարձակություն գտնում մասնագետների օգնությանը դիմել. գերադասում են հեծծել ամուսնու կամ ընտանիքի մյուս անդամների դագանակի տակ, քան իրենց խնդիրների մասին պատմել «ուրիշներին»: Այդ են վկայում Հայաստանում գործող` կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ տասնյակից ավելի հասարական կազմակերպությունների հետազոտությունները:

Զրուցելով այդ  ՀԿ-ներից մեկի` Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանի հետ: Նա պատմեց, որ Կենտրոնին են դիմում ամենատարբեր տարիքի եւ կարգավիճակի կանայք, եւ իրենց նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ զարհուրելի պատմություններ պատմում: Այդ բռնությունների համար առիթ են ծառայում կենցաղային ամենատարբեր հարցերն ու երբեմն անհեթեթ երեւույթները: Բռնության տարածված տեսակը, որին ենթարկվում է կանանց ճնշող մեծամասությունը, հոգեբանականն է: «Դա բռնության այն տեսակն է, երբ կինն ընտանիքում անընդհատ լսում է, թե ինչքան վատն է ինքը, մեղավոր է բոլոր հարցերում, վատ կին է ու վատ մայր եւ ընդհանրապես` մեղավոր է ընտանիքի հետ պատահած բոլոր դժբախտությունների հարցում»,-ասաց հոգեբանը:

Նա նշեց, որ հոգեբանական բռնության հետեւանքով, կանանց մոտ ի հայտ են գալիս հոգեբանական որոշակի խնդիրներ, մասնավորապես` նրանք սկսում են տառապել ցածր ինքնագնահատականով, դադարում են իրենց կին, առավելեւս` լիարժեք մարդ եւ ընտանիքի լիիրավ անդամ զգալ: Ընդհուպ` դադարում են հետեւել եւ խնամել իրենց, հոգալ մարմնական տարրական պահանջները: «Այպիսի կանանց հետ աշխատանքում մեր թիվ մեկ խնդիրն այն է, որ բարձրացնենք նրանց ինքնագնահատականը»,-ընդգծեց հոգեբանը:

Որպես հոգեբանական բռնության օրինակ նա նշեց կնոջ նկատմամբ խանդի եւ անվստահության հողի վրա կառուցված վերաբերմունքը: «Մեզ դիմել էր մի շահառու, ով պատմում էր, թե տնային կալանքի է ենթարկվել ամուսնու կողմից, եւ անգամ պատշգամբ դուրս գալու եւ լվացք փռելու իրավունք չունի: Նա պատմեց, որ ամեն անգամ լվացք փռելու է դուրս եկել ամուսնու պարտադիր ներկայությամբ եւ ուղեկցությամբ, ով կարծել է, թե դիմացի շենքի տղամարդ հարեւաններից մեկը կարող է աչք տնկել իր կնոջ վրա ու այսպիսով վիրավորել իր` ամուսնու տղամարդկային ինքնասիրությունը: Մի անգամ էլ, երբ նա տանը չի եղել, կինն «առանց ուղեկցորդի» է լվացք փռելու դուրս եկել: Երբ ամուսինն իմացել է այդ «հանցագործության» մասին, սկանդալ է սարքել` դրանից բխող հետեւանքներով»,-պատմեց հոգեբանը:

Պարզվեց, որ ամուսնու ծայրահեղ խանդի հետեւանքով կինը որոշ ժամանակով լքել է նրան` այսպիսով հայտնելով իր բողոքն իրեն չվստահելու հանդեպ: Որոշ ժամանակ անց նա կրկին միացել է ամուսնուն, ով այդ ընթացքում փոքր ինչ փոխել է իր դիրքորոշումը եւ կնոջը որոշակի ազատություններով ապահովել:

Հոգեբանի կարծիքով` հաճախ է հանդիպում բռնության այն տեսակը, երբ իր ցանկացած քայլի մասին կինը պարտավորված է լինում տեղեկացնել ամուսնուն` ե՞րբ դուրս եկավ տնից, ո՞ւր գնաց, ի՞նչ արեց, ե՞րբ տուն եկավ եւ այլն: Հոգեբանի դիտարկմամբ, այս երեւույթը պաթոլոգիական անվստահության դրսեւորում է, որով տառապում է հայ տղամարդկանց մեծ մասը:

Նրա խոսքով, տարածված բռնության տեսակներից է նաեւ տնտեսական բռնությունը, երբ կինն աշխատում է` միայնակ հոգալով ընտանիքի ապրուստը: Բռնության այս ձեւն իր տեսակի մեջ նաեւ աշխատանքային շահագործում է, որին, սակայն, շատ կանայք տրվում են ինքնակամ` դա համարելով բնական երեւույթ:

Հոգեբանի խոսքով, Կենտրոնին դիմում են նաեւ ֆիզիկական բռնության հետեւանքով առաջացած տարբեր վնասվածքներ ունեցող կանայք: Ֆիզիկական բռնության հեղինակները, սովորաբար, այդ կանանց ամուսիններն են, քիչ չեն նաեւ ընտանքի մյուս անդամների (սկեսուր, սկեսրայր) կողմից բռնության ենթարկվելու դեպքերը:

Ֆիզիկական բռնությունները, կոմպլեքս բնույթ են կրում`ուղեկցվում են հոգեբանական եւ սեռական բռնությամբ, որոնց հետեւանքով, հոգեբանի հավաստմամբ, կանայք ընկնում են դեպրեսիայի մեջ, ոմանց մոտ ի հայտ է գալիս ընդհուպ ինքնասպանության դիմելու ցանկություն:

Կենտրոնի  տրամադրած ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրական տվյալները վկայում են, որ բռնության դեպքերի մասին ահազանգերի թիվն այս տարի աճել է: Պատճառն, ըստ Կենտրոնի տնօրինության, այն չէ, որ ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը: Պատճառն այն է, որ բարձրացել է կանանց իրազեկվածության աստիճանը «ընտանեկան բռնություն» երեւույթի, ինչպես նաեւ այդ երեւույթով զբաղվող ՀԿ-ների վերաբերյալ:

Այսպիսով, 2011թ.ի առաջին 4 ամիսների ընթացքում Կենտրոնի Ազգային Թեժ Գծին եղել է 873 զանգ, որից 499 զանգը վերաբերել է ընտանեկան բռնությանը:

Հատկանշական է, որ 499 զանգից 299-ը հոգեբանական բռնության վերաբերյալ է եղել, 193-ը` ֆիզիկական եւ միայն 7-ը`սեռական:

2011թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Ճգնաժամային Կենտրոնում գրանցվել է 227 այց, որոնցից 209-ը (113 առաջնային, 96 կրկնվող) ընտանեկան բռնության վերաբերյալ է եղել (159-ը ֆիզիկական, 49-ը`հոգեբանական եւ միայն 1 այցելություն է եղել սեռական բռնության վերաբերյալ):

Նույն ժամանակահատվածում կենտրոնի մարզային 4 Ճգնաժամային Կենտրոններում գրանցվել է 278 այց: Այդ այցերից 257-ը եղել են ընտանեկան բռնության վերաբերյալ, որից 188-ը հոգեբանական բռնության վերաբերյալ է եղել, իսկ 69-ը` ֆիզիկական:

Կանանց իրավունքների կենտրոնում ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար 24 ժամ գործում է Ազգային Թեժ Գիծ Հեռախոսային Ծառայություն հետեւյալ հեռախոսահամարներով` 0 800 80 850 կամ 010 54 28 28:



Հեղինե Մանուկյան

Հայաստանը «Եվրատեսիլ-2011»-ի եզրափակիչ չանցավ

Հայաստանը «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչում ներկայացված չի լինի: Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ փուլ անցան Սերբիան, Հունաստանը, Լիտվան, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան ներկայացնող երգիչները։

Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով ելույթ ունեցավ 4-րդը։ Ի դեպ, վերջին վեց տարում Հայաստանն առաջին անգամ չանցավ եզրափակիչ:

Նշենք, որ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլին» 2006թ.-ից: Այդ տարի Անդրեն գրավեց 8-րդ տեղը: Նույն դիրքում էր նաեւ Հայկոն` 2007-ին: 2008-ին Սիրուշոն Հայաստանին բերեց 4-րդ հորիզոնականը: 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները զբաղեցրել են 10-րդ տեղը, իսկ անցած տարի Եվա Ռիվասը 7-րդն էր:

Նշենք, որ Էմիի հաղթանակի հավանականությունը բուքմեյքերները դրական էին գնահատել, սակայն հաղթանակի ամենամեծ հավանականությունը տրվել էր Ֆրանսիան ներկայացնող Ամորի Վասալիին։

May 10, 2011

Հայ պատգամավորներին «կոճակներից» օգտվելու ձեռնարկներ են բաժանել

Հայաստանի ԱԺ նստաշրջանի հերթական քառօրյայի հետաձգումը` նոր տեխնիկայի վերանորոգման նպատակներով, առանձնակի արդյունք չտվեց, քանի որ այսօր առավոտից պատգամավորները դժգոհում էին, թե իրենց կոճակները չեն աշխատում:

Դա զայրացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով վերջնականապես զայրացավ կորեական տեխնիկայից, եւ նա նյարդային արձագանքեց. «Ձեր մուննաթները թողեք ուրիշ տեղ: Դուք չեք կարողանում գլուխ հանել տեխնիկայից: Բայց ձեզ օգտագործման ձեռնարկներ են բաժանել»:

Ապա նա դիմեց պատգամավոր Մանվել Բադեյանին, խորհուրդ տալով նախապես պարապել կոճակների վրա, եթե միանգամից չի կարողանում գլուխ հանել: «Եթե չգիտեք, թե որտեղ է կոճակը, էդպես էլ ասեք»,- Բադեյանին խորհուրդ տալու առիթը չկորցրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

Արքայազն Ուիլյամը խաբել է կնոջը

Արքայազն Ուիլյամի եւ նրա երիտասարդ կնոջ` Քեյթի ընտանիքում ծագել է առաջին լուրջ սկանդալը: Ինչպես հաղորդել է Isra.com-ը, Քյեթը շատ վիրավորված է ամուսնուց, որ նա չի թողել բանակում ծառայությունը, ինչպես խոստացել էր հարսանիքից առաջ:

Հակառակը, նա ստորագրել է փաստաթղթեր իր ծառայությունը երկու տարով երկարացնելու համար: Ընկերների խոսքով, Քեյթը շատ էր սրտնեղել, իմանալով, որ ամուսինն իրեն խաբել է: Բացի այդ, Քեյթ Միդլթոնը վախենում է, որ իր սիրելիին կարող են ծառայության ուղարկել աշխարհի թեժ կետերից մեկը, որտեղ նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ, այս մասին նշել է «Rosbalt»-ը:

Հիշեցնենք, որ արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքը կայացել է ապրիլի 29-ին Լոնդոնի կենտրոնում գտնվող Վեստմինստերյան աբբայության Թագավորական եկեղեցում: Ուիլյամը եւ Քեյթն այժմ կրում են Քեմբրիջի դքսի եւ դքսուհու տիտղոսներ:

Պուտին - Մեդվեդեւ տարաձայնություններ. խա՞ղ, թե՞ իրականություն

Մասնակի կրճատումներով ներկայացնում ենք Քեթի Լալիի հոդվածը, որը հրապարակվել է The Washington Post-ում:

Գաղտնիության քողի տակ կառավարվող երկրում նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ քաղաքական դիսկուրսը հասել է վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի յուրաքանչյուր դիտողության մանրակրկիտ վերլուծմանը:

«Ես կարծում եմ, որ ոչ մի մրցակցություն չկա: Մեր քաղաքականությունը թատրոն է: Կան ռեժիսորներ եւ սցենար: Եվ, ինչ-որ պատճառներով նրանք սիրում են, որ հասարակությունը խոսում է հակամարտության մասին»,- ասում է Պուտինի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ, Գիտությունների ակադեմիայի սոցիոլոգ Օլգա Կրիշտանովսկայան, որն ուսումնասիրում է երկրի իշխող վերնախավը:

Կարնեգիի մոսկովյան կենտրոնի առաջատար աշխատակից Լիլիա Շեւցովան վարչակազմի քննադատաներից է եւ զարմանալի է, որ կիրառում է նույն բառապաշարը եւ նմանատիպ եզրակացություն է անում:

«Ոչ մի քաղաքականություն չկա: Քաղաքականություն կա այնտեղ, որտեղ կան անկախ լրատվամիջոցներ, ուշադիր դիտողներ եւ անկանխատեսելի սցենար: Հետաքրքիր է, որ Կրեմլը խրախուսում է այդ հեքիաթները»,- ասում է Շեւցովան:

«Ես կարծում եմ, որ այժմ գրեթե այնպես է, ինչպես խորհրդային ժամանակներում: Մեդվեդեւը Պուտինից ժառանգություն ստացած 75 չինովնիկներից ազատել է միայն երկուսին»,- նշում է Կրիշտանովսկայան եւ, մեկնաբանելով Պուտինի ազդեցությունն ու նախագահի ունեցած իշխանությունը, ասում է. «Մեդվեդեւը գեներալ է առանց բանակի»:

Շեւցովան նույնպես նմանություն է տեսնում Լեոնիդ Բրեժնեւի ժամանակների եւ այսօրվա «կրեմլենոլոգիայի» միջեւ:

«Այժմ, ինչպես եւ այն ժամանակ մենք ունենք անձնավորված իշխանություն: Մենք բոլորս ստիպված ենք լինել կանխատեսող եւ գուշակել, թե ով է վարագույրի ետեւում»,- ասում է Շեւցովան:

Պուտինը նախագահեց 2000 թվականից մինչեւ 2008 թվականը: Սահմանադրական սահմանափակումների պատճառով նա երրորդ անգամ չառաջադրվեց: Նա ընտրեց իր աշխատակազմի նախկին ղեկավար Մեդվեդեւին, որը ոչ միայն դարձավ ժառանգորդ, այլեւ Պուտինին նշանակեց վարչապետ:

Այդ օրվանից բոլորը քննարկում են ինքնուրույն քաղաքական գործիչ դառնալու, նախագահի պաշտոնում ամրապնդվելու, վստահություն ձեռք բերելու Մեդվեդեւի հնարավորությունը եւ Պուտինի առաջադրվելու հավանականությունը: Այդ համատեքստում ակտուալ է պառակտման թեման:

Այդ երկու տամարդիկ կոլորիտային անձնավորություններ: Մեդվեդեւը, որն ընտրվել է իբրեւ լիբերալ, Արեւմուտքի սրտով է: Նա քննադատում է դատական համակարգը, խոստանում է պայքարել կոռուպցիայի դեմ, կոչ է անում տեխնոլոգիաների զարգացման եւ օտարերկրյա ներդրումների միջոցով արդիականացնել տնտեսությունը: Սակայն քննադատների կարծիքով, նա ոչ մի փոփոխության էլ չի հասել: Շեւցովան նրան անվանում է «Պարոն Զրո»: «Ոչ մի հատկանիշ չկա, թե Մեդվեդեւը ներկայացնում է նոր, ժամանակակից, փոխակերպող, արժեքների վրա հիմնված մտածողություն»,- նշում է նա:

Իսկ Պուտինն ուղղակիորեն դիմում է ներքին լսարանին` խոստանալով բարձրացնել կենսաթոշակը, պաշտպանել աշխատավորներին եւ Ռուսաստանը դարձնել հզոր: Նրա բազմաթիվ մեկնաբանություններ ուղղված են ռուսներին, որոնք Արեւմուտքում են տեսնում աշխարհի սպառնացող պոտենցիալ չարիքի մեծ մասի աղբյուրը:

Թվացյալ խզման մասին: Դեկտեմբերին Պուտինը հայտարարեց, որ Խոդորկովսկին մեղավոր է, թեեւ երկրորդ դատավարությունում վճիռ դեռ չկար: Մեդվեդեւը պատասխանեց դատական գործընթացին չմիջամտելու մասին մեկնաբանությամբ: Պուտինը ՄԱԿ-ի միջամտությունը Լիբիայի ներքին գործերին անվանեց «միջնադարյան խաչակրաց արշավանք»: Մեդվեդեւը Պուտինի այդ դիտողությունն որակեց «անընդունելի»: Մեդվեդեւը հրամայեց կառավարական չինովնիկներին հեռանալ պետական ընկերությունների խորհուրդներից: Նրանք Պուտինի մարդիկ էին:

Քաղաքական գիտությունների պրոֆեսոր Գրիգորի Գոլոսովը Սանկտ Պետերբուրգից է: Խոդորկովսկու մասին մտքերը Գոլոսովը համարում է մերկացնող:

«Դրանք ցույց տվեցին, թե ով է իրականում որոշումներ ընդունում. իհարկե` Պուտինը: Խոդորկովսկին դատապարտվեց եւ ստացավ առավելագույն պատիժ»:

Տանդեմի պառակտման ապացույցները կամ դրանց բացակայությունը ռուսական եւ արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներում մեծ տեղ են զբաղեցնում: Քաղաքական լրագրողին այդ թեմայից բացի Ռուսաստանում գրելու քիչ բան կա: Շեւցովայի կարծիքով, Կրեմլը խրախուսում է այդ քննարկումը, որն իրական ընտրության տպավորություն է ստեղծում:

Պառակտման թեման գրավիչ է նաեւ Արեւմուտքի համար: Այնտեղ ցանկանում են Ռուսաստանի մասին լսել լավատեսական նորություններ եւ ի դեմս Մեդվեդեւի` ունենալ գրավիչ գործընկերոջ: Երբ Մոսկվա այցելեց ԱՄՆ փոխնախագահ Բայդենը, թերթերը գրում էին, թե նա Մեդվեդեւին կոչ է արել առաջադրվել նախագահական ընտրություններում, իսկ Պուտինին խոստացել է աշխատանք Միջազգային օլիմպիական կոմիտեում:

Կրիշտանովսկայան ենթադրում է, որ Կրեմլը, պառակտման նշաններ ցույց տալով, երկկուսակցական համակարգի զարգացման նախնական քայլեր է անում` 2012-ի նախագահական ընտրություններից ոչ շուտ, երկարաժամկետ հեռանկարում:

«Մենք ամբողջ ինտերնետում ունենք բազմակարծություն: Կա նաեւ խոսքի ազատություն, սակայն այն հասարակ մարդկանց համար է, իսկ որոշումներ ընդունող էլիտայի համար ինֆորմացիան փակ է»,- ավարտում է Կրիշտանովսկայան:

ՀԱԿ-ը կանխամտածված ինֆորմացիոն արտահոսքեր է կատարում...

Ըստ մամուլի, Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնարարել է ստեղծել վստահված անձանց ցուցակ, որը, իբր, պետք է պատրաստվի արտահերթ նախագահական ընտրություններին: Այս վստահված անձանց ցուցակը, եթե այն իրոք պետք է ծառայի այն նպատակին, ինչի վերաբերյալ խոսվում է, փաստորեն հանդիսանում է Լևոն Տեր-Պետրոսյանի “թիմը”, նրա նախընտրական շտաբը:
Թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը, ավելի շուտ, որքանով այս լուրը կարելի է համարել արտահերթ նախագահական ընտրությունների նախերգանք, մնում է միայն ենթադրել:
Չի բացառվում, որ այս ամենը արվում է մայիսի 31-ին կայանալիք հանրահավաքի համար, այսինքն օրեցօր նվազող ժողովրդի զանգվածին հրամցնելու հետաքրքիր նյութ և խոստումներ ունենալու համար:
Գուցե հենց այս նպատակով էլ կատարվել է այս կանխատմատծված արտահոսքը՝ վստահված մարդկանց ցուցակ կազմելու վերաբերյալ:
Ի վերջո միանգամայն պարզ է, որ որքան ՀԱԿ-ը համոզիչ լինի իր արտահերթ ընտրությունների վերաբերյալ պահանջներում և նախապատրաստական աշխատանքներում, այդքան բարձր կպահի իր վարկանիշը: Իսկ նման արտահոսքերը հենց դրա նպատակը ունեն:
Հասկանալի է, որ բավական է միայն հայտարարել մի կողմից սպասվող արտահերթ նախագահական ընտրությունների մասին, մյուս կողմից արտահոսք տալ իբր այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, որպեսզի հեղափոխական պաթոսից ոգևորված զանգվածը նորից հավաքվի ՀԱԿ-ուրջ:

«Առավոտ». Բռնաբարել է սեփական երեխային

«Առավոտ» օրաթերթի տեղկություններով, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կիրակի օրը երեկոյան բավարարել է մի քաղաքացու նկատմամբ կալանք ընտրելու միջնորդությունը: Նա, ըստ թերթի, անառակաբարո գործողություններ էր կատարել եւ բռնաբարել էր իր 7-ամյա աղջկան:

"Կյանքի գին" հեռուստասերիալի Արամը գտնվում է հիվանդանոցում

Երեւանում մայիսի 9-ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Կյանքի գինը» հեռուստասերիալում Արամ Ռուբինյանի դերակատար Աշոտ Մաթեւոսյանը եւ «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից Թամարա Աբաջյանը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում, իսկ Անահիտ Բաղդասարյանը` վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Նրանց փոխանցմամբ`Աշոտ Մաթեւոսյանի եւ Թամարա Աբաջյանի վիճակը լավ է, միջին ծանրության, ունեն վնասվածքներ,իսկ Անահիտ Բաղդասարյանի վիճակը ծանր է, նա ունի ծանր գանգուղեղային տրավմա:

Հիշեցնենք,որ Երեւանում մայիսի 9-ին ժամը 06:45-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում` Բելաջիո ռեստորանային համալիրից վերեւ: Ինչպես վկայում են ներկաները, «Նիսսան» մակնիշի 20 ՏՍ 663 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշին, ապա նաեւ` ծառին: Վթարի հետեւանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:Վարորդին եւ ուղեւորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Փրկարար հատուկ ջոկատի աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայի օգտագործմամբ կարողացել են դուրս հանել նրանց: Մեքենայում եղել են 26-ամյա Աշոտ Մաթեւոսյանը, ով «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Կյանքի գինը» հեռուստասերիալում Արամ Ռուբինյանի դերակատարն է, մյուս երկու աղջիկները` 29-ամյա Թամարա Աբաջյանը եւ Անահիտ Բաղդասարյանը նույնպես «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցներ են: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը: Նրա հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

May 6, 2011

ՀԱՀ պետանվտանգության նախարարի կինը Թուրքիայից թմրամիջոցներ էր ներկրում

Հարավ-աֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) պետանվտանգության նախարար Սիյաբոնգ Կվելեի կինը՝ Շերիլը, այսօր դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ Պիտերմարիցբուրգ քաղաքի դատարանը նրան մեղավոր է ճանաչել թմրամիջոցների վաճառքի մեջ, հայտնում է rg.ru-ն։

51-ամյա Շերիլը ՀԱՀ թմրանյութեր ներկրել է Թուրքիայից եւ Բրազիլիայից։ Շերիլի հետ մի գործով անցել է նաեւ նիգերիացի Ֆրենկ Նաբոլիսան, ով մաքսանանեգության համար ձերբակալվել էր 2009-ին։ Նա եւս 12 տարվա ազատազրկման է դատապարտվել։

Ավելի վաղ Բրազիլիայում ձերբակալվել էր հարավաֆրիկուհի Տեսա Բիտխեն, ով փորձել էր այնտեղից ՀԱՀ տանել 10 կգ կոկային։ Նրան դատապարտել էին 8 տարվա ազատազրկման։

Ադրբեջանից բռնագաղթածներին թույլ կտրվի մասնավորեցնել իրենց զբաղեցրած բնակարանները

Երեւանի ավագանին իր մայիսի 6-ի նիստի ժամանակ միաձայն որոշել է Ադրբեջանից գաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին, ովքեր շուրջ 10 եւ ավելի տարի զբաղեցնում են բնակարաններ, մասնավորեցման հնարավորություն կտրվի:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից  հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքաշինության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն մայրաքաղաքի թվով 9 չորրորդ կարգի քանդման ենթակա շենքերից երեքը` Նոր Արեշ 35 փողոցի, Սիսակյան 3 եւ Արցախի 4-րդ նրբանցք հասցեում գտնվող վթարային չորրորդ կարգի հանրակացարանային շենքերը համարվել են խիստ առաջնահերթ:

Որպես սոցիալական կարեւորագույն խնդիր, Երեւանի ավագանու որոշմամբ նշված երեք հասցեների հանրակացարանների բնակիչների վերաբնակեցման խնդիրն ամբողջությամբ այս տարի լուծելու համար, 2011թ.-ի բյուջեում սույն որոշման նախագծով նախատեսվել է հատկացնել 1 մլրդ դրամ, իսկ անհրաժեշտ գումարների մնացած մասը հատկացնել Երեւան քաղաքի 2012թ.-ի բյուջեից:

Facebook-ն օգտվողներին վճարելու է գովազդի դիտման համար

Facebook-ը, TrialPay ընկերության հետ համագործակցության շրջանակներում, օգտվողներին վճարելու է առանձին գովազդային հոլովակների դիտման համար սոցցանցի արժույթով` Facebook Credits-ով, որոնցով կարելի է վճարել վիրտուալ ապրանքների համար խաղերում եւ հավելվածներում, ֆիլմերի վարձույթի համար, հաղորդում է Facebook Credits էջը:

Գործիքի գործողության սխեման այսպիսին է. օգտվողը միացնում է խաղը կամ հավելվածը, տեսնում է տեքստով նկարը եւ սեղմում: Կայքն առաջարկում է դիտել հոլովակը, որի դիմաց բոնուսներ են տրվում: Դիտումից հետո բոնուսները հաշվանցվում են օգտվողի հաշվին:

Կալանավորվել են մարտի 1-ի գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիները

Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները երկու ծառայողական ավտոմեքենաներով Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Երեւանի թիվ մեկ մեկուսարան տեղափոխեցին 2 երիտասարդների, ովքեր նույն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներն են:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մայիսի 6-ին Հատուկ քննչական ծառայությունը միջնորդությամբ դիմել է Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը:

Դատարանը դռնփակ դատական նիստում, որը նախագահում էր դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է միջնորդությունը:

Դատարանի ողջ շենքը վերցված էր ուժեղացված հսկողության տակ, որը ղեկավարում էր Կենտրոնի դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը, իսկ դատարանի դահլիճի դռան մոտ ուժեղացված հսկողություն կատարող կարգադրիչների խմբին ղեկավարում էր ստորաբաժանման պետի տեղակալ Ռաֆայել Ստեփանյանը:

Կալանավորված երիտասարդներն են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչներ Արթուր եւ Արմեն Մարտիրոսյանները, ովքեր մեղադրվում են ապօրինի զենք կրելու եւ Գավառի բնակիչ «Կոկո» մականվամբ Հակոբ Հովհաննիսյանի եւ նրա որդու` Հովսեփ Հովհաննիսյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ:

Դեպքը տեղի էր ունեցել 2009 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 20:30-ի սահմաններում, Գավառի «Պարտեզ» խանութի մոտ: Արթուր եւ Արմեն Մարտիրոսյանները Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներն են, ինչպես նաեւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հորեղբոր որդիները:

Նույն գործով կալանավորվել է նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւորագույն գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնի է մարտի 1-ի մի շարք գործերով, մասնավորապես, «7-ի գործով», որով դատապարտվել են ընդդիմության 7 ներկայացուցիչներ:

Սերժ Սարգսյանը կմասնակցի Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին

Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր` մայիսի 6-ին Ստեփանակերտ է ժամանել Սերժ Սարգսյանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ օդանավակայանում նրան դիմավորել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Նախագահներն այցելել են օդանավակայանի համալիր եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

24-ամյա սպասուհին բնակարանից գողացել է 100 եվրո եւ 100 դոլար

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մայիսի 4-ի կեսօրին գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Սոնա Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ պարզվել է, որ նա որպես սպասավոր վարձավճարով աշխատելով 54-ամյա Սուսաննա Մ.-ի տանը` գողացել է 100 եվրո եւ 100 ԱՄՆ դոլար:

Կատարվում է քննություն:

Նոր մենաշնորհ թռչնամսի շուկայում

Ըստ մամուլի, վաճառվել է Լուսակերտի թռչնաֆաբրիկան, որի համասեփականատերերից է ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը:
Չնայած, նա հերքել է այս մասին լուրերը, նշելով, որ առայժմ դեռ բանակցություններ են ընթանում, բայց միանգամայն հասկանալի է, որ եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում այն վաճառվելու է, ըստ նույն լուրերի, «Դվին» կոնցեռնի ղեկավար Ռաֆիկ Սարգսյանին: Վերջինս հանդիսանում է Գետամեջի թռչնաֆաբրիկայի սեփականատերը: Ըստ Խաչիկ Մանուկյանի, վաճառվում է Լուսակերտի թռչնաֆաբրիկայի հենց թռչնամսի արտադրությամբ զբաղվող հատվածը (Լուսակերտը առավել հայտնի է ձվի արտադրությամբ):
Ստացվում է այնպես, որ թռչնամսի շուկայում առաջանում է նոր մենաշնորհային գործող: Հիշեցնենք, որ այժմ էլ Ռաֆիկ Սարգսյանը հանդիսանում է թռչնամսի շուկայի խոշոր գործիչներից մեկը, որը, գնելով Լուսակերտի թռչնաֆաբրիկայի թռչնամսի արտադրություն իրականացնող հատվածը, փաստորեն դառնում է շուկայի խոշորագույն թռչնամիս արտադրողը:
Թե սա ինչպիսի ազեդցություն է ունենալու թռչնամսի շուկայում գնագոյացման վրա, կարելի հեշտությամբ կռահել, քանի որ փորձը մեզ ցույց է տալիս, որ սննդամթերքի բոլոր այն շուկաներում, որտեղ առկա են մենաշնորհներ, միշտ էլ լինում են գնային զգալի տատանումներ, ընդ որում, ոչ ի օգուտ սպառողի: Փաստորեն, գուցե մոտ ապագայում սպառողները իրենց գրպանի վրա անմիջականորեն զգան այս գործարքի հետևանքները:

Հայրենական արտադրության Pepsi-ն հայ սպառողին հասանելի կլինի արդեն հունիսից

«Ջերմուկ Գրուպ» ընկերությունն անում է ամեն բան, որպեսզի հայրենական արտադրության Pepsi-ն հայ սպառողին հասանելի լինի արդեն հունիսից։ Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր, «Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանի օգնական Էդգար Ղազարյանը։

«Ձեռնարկությունը շահագործման կհանձնվի հավանաբար մայիսի վերջերին։ Ներկայումս գործարկման հետ կապված աշխատանքներ են ընթանում։ Ընթացքի մեջ է նաեւ կադրերի հավաքագրման գործընթացը»,- տեղեկացրեց նա։

Նշենք, որ համաձայն ավելի վաղ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ «Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանը ձեռք է բերել վրացական PepsiCo ընկերության բաժնետոմսերը։ Նրա օգնականը, սակայն, հերքել էր այդ լուրերը։

Հիլարի Քլինթոնը պարզաբանել է, թե ինչու է փակել բերանը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատմել է այն լուսանկարի ի հայտ գալու հանգամանքների մասին, որտեղ ներկայացված է ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարությունն այն պահին, երբ նրանք դիտում են Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունը: Լուսանկարում Քլինթոնը լարված նստած է սեղանի մոտ եւ ձեռքով փակել է բերանը:

Ինչպես պատմել է ինքը` Քլինթոնը, այդ պահին իր հազը գալիս էր եւ ինքը հազիվ է զսպել իրեն, որպեսզի չհազա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին» `վկայակոչելով «Ասոշեյթեդ Պրեսս»-ին:

ԱՄՆ պետքարտուղարը պատմել է, որ բեն Լադենի տան վրա ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկջոկատայինների հարձակումը դիտելիս ապրել է իր կյանքի «ամենալարված 38 րոպեները»: Քլինթոնը չի հիշում, թե այդ լարված րոպեների ժամանակ հատկապես երբ է Սպիտակ տան մամուլի ծառայության լուսանկարիչը արել հայտնի լուսանկարը:

Այդուհանդերձ, պարզվում է, ձեռքով բերանը փակելու ժեստը լարվածության նշան չէ: ԱՄՆ պետքարտուղարի մոտ գարնանը սրվում է ալերգիան եւ նա ձեռքով փակել էր բերանը, որպեսզի չհազա կամ չփռշտա ԱՄՆ-ի եւ մարդկության համար բախտորոշ այդ պահին:
Հիշեցնենք, որ «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը ոչնչացվել է մայիսի 2-ին Պակիստանի մայրաքաղաքից ոչ հեռու: Ահաբեկչի մարմինը «թաղել են» ծովում:

Հեղինե Բիշարյանը մեկնաբանում է իր` գործարանի տնօրեն նշանակվելու մասին լուրերը

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հերքում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Աշտարակի Ոսկեվազ գյուղում գտնվող գինու-կոնյակի գործարանում իր տնօրեն նշանակվելու մասին լուրերը:

«Այդ գործարանն ունի տնօրեն եւ ես այդ անհեթեթ, սուտ, կեղծ, շինծու թեմաները չեմ մեկնաբանում»,-  ասաց Բիշարյանն ու հավելեց. «Նման առաջարկություն չի եղել, դա սուտ, կեղծ ինֆորմացիա է, որն ուղղակի մեկնաբանման կարիք չունի»:

Հարցին, թե եթե լինի առաջարկ, կհամաձայնե՞ք, ՕԵԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Եթե չկա տենց բան, ինչի՞ն համաձայնես»:

Նշենք, որ «ՉԻ»-ն օրերս գրել էր, որ Արթուր Բաղդասարյանը, հնարավոր է, իր գործարանի տնօրեն նշանակի Հեղինե Բիշարյանին: «Արթուր Բաղդասարյանը գործարանի ղեկն ամենասկզբում վստահեց կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանին, ապա դժգոհ մնաց ձեռնարկատիրական նրա ջիղից եւ իր բիզնեսի բախտը հանձնեց Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանին: Ավոյանն էլ չկարողացավ «Հայասին» հասցնել «Հեննեսիի» մակարդակին: Նրան փոխարինեց Ազգային ժողովն իր ներկայությունից ազատած Արծրունի Աղաջանյանը: Մեր տեղեկություններով` Արթուր Բաղդասարյանն անհաջող է համարում նաեւ այս նշանակումը: Թե ո՞վ կլինի գործարանի նոր տնօրենը, առայժմ որոշված չէ: Բայց կարծիք կա, որ լավագույն թեկնածուն Հեղինե Բիշարյանն է. ոչ ոք նրանից լավ չի պաշտպանի Արթուր Բաղդասարյանի բիզնես-շահերը»,- գրել էր թերթը:

«Ժամանակ». ԱՄՆ դեսպան Յովանովիչը հեռանո՞ւմ է Հայաստանից

«Ժամանակ»-ը, վկայակոչելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աղբյուրներին, գրում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը մոտ ապագայում բարձր պաշտոնի կանցնի պետդեպարտամենտում: «Մեր աղբյուրների տեղեկություններով Յովանովիչը Հայաստանից կմեկնի հունիսի սկզբներին»,-տեղեկացնում է օրաթերթը:

May 5, 2011

Սև ամպեր Ներսես Նազարյանի գլխին

Ըստ տեղեկությունների, այժմ էլ Ներսես Նազարյանն է հայտնվել «սև ցուցակում»: Բանը նրանում է, որ, ինչպես նշվում է մամուլում, Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հանձնարարել է Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի կողմից Ալիկ Սարգսյանի դեմ նյութվող «դավերի» վերաբերյալ «իրեղեն» ապացույցներ ներկայացնել:

Հիշեցնենք, որ մամուլում վաղուց արդեն համառ լուրեր են շրջանառվում, ըստ որոնց Ներսես Նազարյանի և Ալիկ Սարգսյանի հարաբերությունները բավականին լարված են, ինչի պատճառը Ներսես Նազարյանի բացահայտ հավակնություններն էին ՀՀ ոստիկանապետի պաշտոնին: Սույն բարձրաստիճան պաշտոնյան ամեն առիթը օգտագործում էր նշելու համար, որ ինքը բացարձակապես կախում չունի ՀՀ ոստիականապետից և իր բոլոր գործողությունները իրականացնում է ինքնուրույն, առանց սպասելու վերջինիս կողմից համապատասխան կարգադրությունների: Իսկ բոլոր այս հայտարարությունների պատճառը նրա անթաքույց ցանկությունն է դառնալ ՀՀ ոստիկանապետ` Ալիկ Սարգսյանի փոխարեն:

Ալիկ Սարգսյանը բազմիցս փորձել է քողարկել այս լուրերն ու ասեկոսեները, պնդելով` որ իր և Ներսես Նազարյանի հարաբերությունները միանգամայն նորմալ են, բայց, ինչպես ասում են, ծուխն առանց կրակ չի լինում:

Եվ հիմա, ըստ մամուլի, բանը հասել է ՀՀ նախագահին, որը կարգադրել է Ալիկ Սարգսյանին զբաղվել այդ հարցով: Եթե նախագահը ապացույցներ է ուզում, ապա չի բացառվում, որ դրանց առկայության դեպքում դրվի Երևանի ոստիկանապետի պաշտոնանկության հարցը:
Այնպես որ, միանգամայն հնարավոր է, որ մոտ ապագայում ականատեսը լինենք ևս մեկ աղմկոտ պաշտոնանկության ՀՀ ոստիկանության համակարգում:

Վարորդն ինքնասպան է եղել ճանապարհային ոստիկանի աչքի առաջ

Ռուսաստանի Անապա քաղաքում վարորդն ինքնասպան է եղել հենց ճանապարհային ոստիկանի աչքի առաջ: Փաստի առթիվ քննիչները ստուգումներ են սկսել, հաղորդում է Regions.ru-ն:

Մայիսի 2-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Honda ավտոմեքենան, որի վարորդը սակայն կանգ չի առել: Ըստ լրատվամիջոցների, ոստիկանները ստիպված են եղել հետապնդել նրան եւ փակել նրա ճանապարհը քաղաքի խաչմերկումներից մեկում:

Ճանապարհային ոստիկանները կասկածել են, որ Honda-ի ղեկին գտնվող 47-ամյա տղամարդը հարբած է:

Նրան առաջարկել են ստուգում անցնել, սակայն վարորդը հրաժարվել է: «Վերադառնալով իր մեքենայի մոտ, 47-ամյա տղամարդը հանել է գազային ատրճանակը եւ կրակել իր գլխին: Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Մորը կորցրած մանկահասակ երեխային տեսակցելու իրավունք ունեն միայն նրա հարազատները. Պարզաբանում է մանկատունը

Նորք-Մարաշ մանկատանը գտնվող 2,5 տարեկան Լիլիա Սարկիսովային կարող են այցելել բացառապես նրա հարազատներն ու արյունակիցները: Այս մասին մեր թղթակցին հայտնեց մանկատան տնօրեն Լիաննա Կարապետյանը` արձագանքելով երեխայի հարազատների բողոքին: Նրանք, մասնավորապես երեխայի մորաքրոջ սկեսուրը հայտարարել էր, որ մի քանի անգամ փորձել է տեսակցել երեխային, սակայն մանկատան տնօրինությունը արգելել է: «Ես միայն իրավունք ունեմ երեխայի հարազատներին նրա հետ տեսակցելու թույլտվություն տալ, նրա մորաքրոջ սկեսրոջը թույլ տամ, որ ի՞նչ: Չէ՞ որ նա երեխայի հարազատը չէ»,-պարզաբանեց Լիանա Կարապետյանը:

Նա նաեւ նշեց, որ երեխայի հայրական տատը` Լիլիան, յուրաքանչյուր ուրբաթ պարտաճանաչ տեսակցելու է գալիս երեխային: Ինչ վերաբերում է փոքրիկ Լիլիայի առողջական եւ հոգեբանական վիճակին, ապա, ըստ մանկատան տնօրենի, նա արդեն ադապտացվել է նոր միջավայրին եւ իրեն լավ է զգում:

Նշենք, որ Լիլիա Սարկիսովան մի քանի ամիս առաջ ամուսնու ծեծի հետեւանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի դուստրն է, ով մանկատուն է հանձնվել մոր մահից երկու ամիս անց` 2010 թվականի դեկտեմբերի 13-ին: Երեխայի խնամակալությունը ստանձնել է հայրական տատը: Զ. Պետրոսյանի հարազատները նրան մեղադրում են մահվանից առաջ վերջինիս հարսի նկատմամբ բռնություններ կիրառելու, խոշտանգելու մեջ: Նախաքննական մարմինը, սակայն, նրան մեղսակից չի համարել սպանության գործում:

Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նրա սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ): Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում: Պետրոսյանի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու մայիսի 10-ին, Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

Հայաստանում ճապոնական արտադրության մեքենաների դեֆիցիտ է սպասվում

Ճապոնիայում տեղի ունեցած աղետի տնտեսական հետեւանքները շուտով հնարավոր է զգացվի նաեւ Հայաստանում։ Բանն այն է, որ նոր մեքենաների հայաստանյան ավտոշուկայում առաջատար դիրքեր ունեն հենց ճապոնական մեքենաների բրենդները։ Հայաստանում շատերն են գերմանական շքեղ եւ թանկագին «Mercedes», «BMW» մեքենաների սիրահարներ, բայց բոլորի գումարը չէ, որ բավարարում է գնել այդ մեքենաները, եւ հայ սպառողի ընտրությունը կանգ է առնում նույն դասի ճապոնական, ապա նաեւ հարավկորեական բրենդների վրա։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 20 հազ. մեքենա։ Որոշ տվյալներով, ներմուծված ավտոմեքենաների մոտ 45 տոկոսը՝ 9000 մեքենա նոր են։ Նոր մեքենաների մոտ մեկ երրորդը ներկրում են պաշտոնական ներկայացուչությունները (դիլերները)։

Ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ 2009-10 թ.թ. հայաստանյան ավտոմեքենաների վաճառքի շուկայում մեծ անկում էր գրանցվել։ «Այս տարի ավտոմեքենաների վաճառքում 40-50 տոկոս աճ է սպասվում, եւ բնականաբար դա կազդի նաեւ ճապանական բրենդների սեգմենտի վրա, սակայն տեղի ունեցած աղետի պատճառով Ճապոնիայի ավտոարտադրությունը 51 տոկոս անկում է ապրել։

Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ մեքենաների եւ ավտոմասերի գործարանները Ճապոնիայում կշարունակեն հզորության կիսով չափ աշխատել մինչեւ օգոստոս։ Սա նշանակում է, որ, եթե հայաստանյան ներկայացուցչությունները ժամանակին մի քանի ամսվա սպառման համար նախատեսված մեքենաներ չեն ներկրել, ապա կկանգնեն ճապոնական արտադրության մեքենաների դեֆիցիտի փաստի առաջ»,-ասաց Suzuki-ի հայաստանյան ներկայացուցիչ «Ռոյալ մոթորս» եւ Mazda-ի ներկայացուցիչ «Թօփ մոթորս» ընկերությունների վաճառքի տնօրեն Վլադիմիր Հովսեփյանը։

Ըստ նրա, հնարավոր է ներկայացուցիչները վենդերների հետ ֆրանչայզինգի պայմանագիր ունենան, եւ այդ դեպքում ճապոնական բրենդների դեֆիցիտի ռիսկը կնվազի, քանի որ այդ դեպքում վենդերը պարտավորված կլինի չանտեսել հայաստանյան սպառողի շահը։

Ըստ Հովսեփյանի, ճապոնական բրենդները, մասնավորապես՝ Toyota-ի, Nissan-ի, Mazda-ի հայտնի եւ մեծ պահանջարկ ունեցող մոդելները Հայաստան ներկրվում են հենց Ճապոնիայից, հետեւաբար շուկայում այս մեքենաների մասով առաջարկը շուտով կզիջի պահանջարկին։ «Mazda-ի ներմուծման հետ կապված խնդիր կլինի, չնայած դեռեւս ավտոսրահում կան մոդելներ, իսկ Suzuki-ի մոդելների ներմուծուման խնդիրներից մեր ընկերությունը ապահովագրված է, քանի որ բացի Grand Vitara մոդելից, մնացածն արտադրվում են Հունգարիայում, որտեղից էլ «Ռոյալ մոթորսը» ներմուծում է մեքենաները»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Հայաստանի մեքենաների շուկայում դիրքերն ամրապնդելու համար զեղչերի քաղաքականություն է սկսել։ «Մենք համեմատաբար նորաբաց ընկերություն ենք, եւ շուկայում բավարար դիրք գրավելու համար ակտիվ եւ երբեմն վաճառքի ագրեսիվ քաղաքականություն պետք է իրականացնենք, բացի դրանից այս տարի 40-50 տոկոս աճ է ակնկալվում, իսկ ճապոնական մեքենաների սեգմենտում հնարավոր է դեֆիցիտ արձանագրվի։ Այս տարի ավելի շատ մարդիկ մեքենա գնելու հնարավորություն ունեն, քան նախորդում, բայց իրենց նախընտրած մեքենան չի լինելու։ Այդ վակումը լրացնելու համար ստեղծել ենք ապառիկի շատ լավ պայմաններ, եւ շահեկան դիրքում ենք հայտնվել ներմուծման մասով»,-ասաց Հովսեփյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում գնորդները աստիճանաբար հրաժարվում են ավտոմեքենաների երկրորդային շուկայից, նախընտրելով նորը գնել։ «Սրահից նոր մեքենայի գնորդը վստահ է, որ մեքենան առաջիկա երեք տարվա ընթացքում չի խափանվի, իսկ խափանվելու դեպքում ընկերությունը կփոխհատուցի։ Այսինքն՝ աննախադեպ ծախսի ռիսկայնություն չկա, իսկ օգտագործած մեքենա գնելիս ոչ ոք ապահովագրված չէ, որ մեքենան հաջորդ օրը հնարավոր կլինի օգտագործել»,- նշեց Հովսեփյանը։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites