Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label Ժամանց. Show all posts
Showing posts with label Ժամանց. Show all posts

Apr 2, 2011

Synopsys Armenia-ի ղեկավարը կարծում է, որ Հայաստանի ՏՏ ոլորտը թևակոխում է զարգացման նոր փուլ

Երևանում ապրիլի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Տեղեկատվական տեխնոլոգիայի ձեռնարկությունների միության (UITE) ներկայացուցիչների աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկվել են ՏՏ ոլորտում ձեռնարկատիրության, հեռահաղորդակցությունների,արտասահմանյան ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև գործարար միջավայրի զարգացման հարցերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Հանդիպմանը ներկա են գտնվել «Յունիքոմփ», «Արմինկո», «Նորք», «Վիրաժ Լոժիք», ICON, GNC-Alfa, «Ձեռնարկությունների ինկուբատոր», «Օրանժ Արմենիա», «Ղ-Տելեկոմ» ընկերությունների ղեկավարները, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, UITE Գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Հովիկ Մուսայելյանի խոսքերով, եթե երկու-երեք տարի առաջ խոսում էին հիմնականում հարկային և մաքսային վարչարարության, ինտերնետի որակի մասին, ապա այսօր ձևաչափը փոխվել է, և խոսքը գնում է նորարարությունների, կրթության բարելավման մասին: «Մենք ունենք հաջողություններ և ձեռքբերումներ, ոլորտի ներկայացուցիչների հավակնությունները բարձր են, և կարծում եմ, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչել են հայտարարություններ, որ ոլորտը աճում է, և մենք պատրաստ ենք կառավարության ներկայացուցիչների հետ մշակել նոր ծրագրեր ոլորտի հետագա զարգացման համար»,- ասել է Մուսայելյանը:

SocialCam և Color ծրագրերը տարածում ունեն iPhone և Android օգտագործողների շրջանում

 Օրեցօր Android Market-ում և Apple Store-ում ավելանում են տարաբնույթ ծրագրերը (applications): Հազարավոր ծրագրերի մեջ մեծ տարածում են գտել Color-ը ևSocialCam-ը։ Այս մասին գրում է ReadWriteWeb.com-ը։
Այս երկու ծրագրերն աշխատում են թե՛ iPhone-ների և թե՛ Android համակարգով աշխատող հեռախոսների համար։
SocialCam-ը առաջարկում է հոլովակները ընկերների հետ կիսելու մատչելի տարբերակ։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ձայնագրել, նշել (tag) և տարածել (share) հոլովակները։ Ընկերներն էլ հնարավորություն ունեն «հավանություն տալու», մեկնաբանելու հոլովակները։
Color ծրագիրը, որը գործարկման օրից սկսած կարճ ժականակահատվածում տարածվեց օգտագործողների շրջանում, լուսանկարներ տարածելու անվճար ծրագիր է։ Այն նաև հոլովակներ ձայնագրելու հնարավորություն է տալիս ։
Երկու ծրագրերը կարելի է բեռնել Apple Store-ից iPhone-ների համար և Android Market-ից Android-ով աշխատող հեռախոսների համար։

Google-ի ապրիլմեկյան կատակները կարող են դառնալ իրականություն

 Երեկ ՏՏ բոլոր լուսաբանողները գրում, քննարկում և խոսում էին Google-ի նոր Gmail motion գործիքի մասին։ Պարզվում է Google-ցիները մեծ հումոր ունեն։
Հոլովակը, որը ներկայացնում էր Gmail motion-ի օգտագործման եղանակը, զվարճալի էր և առաջին հայացքից անհավանական՝ մարմնի շարժումներով կառավարել ողջ Gmail-ը՝ գրել նոր նամակ, պատճենել, ջնջել և այլն։ Հոլովակում լուրջ խոսող մասնագետները թվում էր, թե տեղյակ չեն, որ Gmail motion-ը կատակ է։
Նման հոլովակ ստեղծելը մեծ աշխատանք և ժամանակ է պահանջում։
Google-ի մյուս հումորներից էր Google Mobile Blog-ի հայտարարած նոր ծրագրի թողարկումը՝ Meow Me Now-ն։ Ինչպես նշված էր բլոգում, այս ծրագիրը հնարավորություն է տալիս GPS-ի միջոցով Google քարտեզում գտնել մոտակայքում գտնվող բոլոր մոլորված կամ պարզապես անցնող կատուներին։ Անհրաժեշտ է միայն ասել «մյաու՜» և հեռախոսը կընդունի հրամանը։
Google-ի երկու կատակներն էլ վերաբերում էին մարդու ֆիզիկական գործողություններին՝ շարժում ու ձայն և տեխնիկան ամեն ինչ կհասկանա։
Միգուցե շատերը դեռ շարունակում են ծիծաղել Google-ի հումորների վրա, սակայն շատ հավանական է, որ մի քանի տարի հետո թե՛ Google motion-ը և թե՛ Meow Me Now-ն դառնան իրական գործող ծրագրեր։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites