Apr 19, 2011

«168 ժամ». ԱՄՆ-ը մտադիր է նախագահի թեկնածու առաջադրել Րաֆֆի Հովհաննիսյանին

«Վերջերս իշխանական շրջանակներում քննարկում են, որ ԱՄՆ-ը «Ժառանգության» հիմանդիր Րաֆֆի Հովհաննիսյանին պատրաստում է 2013 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու համար: Հատկապես, որ այս տարի լրանում է նրա` ՀՀ քաղաքացիություն ստանալու 10-ամյակը, եւ նախագահական ընտրություններում Ր. Հովհաննիսյանը վերջապես կկարողանա առաջադրվել:

Իշխանական գործիչները իրենց այս վարկածը հիմնավորում են նաեւ նրանով, որ Ր. Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ սկսեց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի` ԵՊՀ-ում անցած հայտնի ելույթից հետո, եւ նաեւ` ՀԱԿ-ի հանրահավաքից 2 օր առաջ»,-գրում է «168 ժամ»-ը:

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը թերթի թղթակցի հետ զրույցում նախ կոռեկտ չի համարել մեկնաբանել նման խոսակցությունները, իսկ հետո ավելացրել է. «Դա լրագրողական ու քաղաքական շրջանակների մեկնաբանությունների շարքից է: Հավանաբար լավ գիտեք, որ որեւէ օտար երկիր մեր օրենքներով չի կարող միջամտել մեր ներքին գործերին: Իմ կարծիքով` քաղաքական ուժերը նախ պետք է հենվեն հասարակության վրա»:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites