Apr 18, 2011

Քաղաքապետարանը արգելել է ՀԱԿ-ին մայիսի 4-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում

Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է Հայ ազգային կոնգրեսին հանրահավա անցկացնել Ազատության հրապարակում:

ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ապրիլի 15-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում 2011թ. մայիսի 4-ին ժամը 16.00-23.00-ն /մոտավոր/ Երեւան քաղաքի Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի այսրվա` ապրիլի 18-ի որոշումով արգելվել է հանրահավաքի անցկացումը նշված վայրում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքի օրը՝ մայիսի 4-ին եւ դրան հաջորդող օրերին եւս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը:

Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites