Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան ապրիլի 18-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, ժամը 14:00-ին տեղի է ունենալու երկու երկրների պաշտպանության նախարարների ճեպազրուցը, որի ընթացքում նախարարները ամփոփելու են քննարկումների արդյունքները եւ պատասխանելու են լրագրողների հարցերին:
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր նախատեսված է նաեւ Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: