Apr 15, 2011

Ավստրիացի զույգը մերկ է ամուսնացել

Ավստրիացի մի զույգ «մերկ» հարսանիք է արել՝ հարսանեկան արարողությանը հայտնվելով գրեթե առանց հագուստի։

Ինչպես գրում է The Daily Mail-ը, հարսը կրել է մարմնագույն ներքնազգեստ, քող ու կոշիկներ, իսկ փեսացուն՝ միայն գլխարկ։ Արարողությունն անցկացվել է Ֆելդկիրխե քաղաքում։

Նորապսակներ Ռենե և Մելանի Շահներների խոսքով՝ իրենք որոշել են մերկ ամուսնանալ՝ ցանկանալով կազմակերպել անմոռանալի ու տարօրինակ հանդիսություն։ «Մենք չենք ամաչում մեր մերկությունից և ցանկանում էինք դուրս գալ ավանդական շրջանակից։ Բացի դրանից՝ մենք խնայել ենք հարսանեկան զգեստների գնման վրա»,- նկատել է Մելանին։

Գրանցման բաժինը բավական հանգիստ է ընդունել հարսի ու փեսայի արտաքին տեսքը։ Վերջիններս, սակայն, չցանկանալով ամաչեցնել աշխատակիցներին, ծածկվել են ծաղիկներով ու գլխարկով։

Ժամանակ առ ժամանակ «մերկ» հարսանիքներ են կազմակերպվում տարբեր երկրներում։ Վերջերս նմանատիպ հարսանիքներ էին տեղի ունեցել ԱՄՆ-ում ու Ավստրալիայում։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites