Apr 20, 2011

Nissan Tiida-ի նորացված հետչբեքն արդեն վաճառքում է

Շանհայի չինական միջազգային ավտոսալոնում կայացել է հերթական շնորհանդեսը։ Ճապոնացիները հանրությանն են ներկայացրել Nissan Tiida-ի նորացված հետչբեքը։ Ավտոմեքենան Չինաստանում Nissan-ի ամենամեծ ժողովրդականություն վայելող մոդելն է, հետեւաբար այն առաջինը մայիսից կվաճառվի հենց Չինաստանում։

Նախորդ մոդելի համեմատությամբ՝ նորացված մոդելի անվային բազան մեծացել է 100 մմ-ով։ Դրա շնորհիվ մեծացել է հետեւում նստողների ոտքերի համար նախպատեսված տարածությունը։ Որպես նոր Tiida-ի շարժիչ՝ տեղադրվել է Nissan HR16DE ֆիրմային մարտկոցը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites