Նոր Օռլեանում ապրիլի 16-ի առավոտյան ձերբակալվել է ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը:
Դերասանը իր կնոջ հետ փողոցում աղմկոտ վեճ է սարքել, տեսարանի վկաներն էլ ոստիկանություն են կանչել: Ոստիկանների` տուն գնալու հորդորին ի պատասխան հարբած Քեյջը հարցրել է, թե ինչու իրեն չեն ձերբակալում, գրում է Gazeta.ru-ն:
Արդյունքում դերասանը ձերբակալվել է եւ մեղադրվում է հասարակական կարգի խախտման եւ ընտանիքում բռնության համար: Վկաները պնդել են, թե նա հարվածել է կնոջը:
Դերասանին բաց են թողել գրավի դիմաց: Կինը հակված չէ ամուսնու դեմ գործ հարուցել եւ պնդել է, որ Քեյջն իրեն չի խփել: