Apr 22, 2011

Օբաման հրաժարվել է ծաղկեպսակ դնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արեւմտյան թեւի ղեկավար Էնդրյու Կիզիրյանը հայտարարել է, թե կազմակերպությունը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով նրան ծաղկեպսակ դնել Մոնտեբելլոյում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին:

Դիմելով Լոս-Անջելեսում Օմաբայի դեմ կազմակերպված ցույցի մասնակիցներին` Կիզիրյանը ասել է, թե ANCA-ն նամակ է ստացել Սպիտակ տնից, որտեղ ծանուցվում է, որ նախագահի ժամանակացույցի պատճառով հնարավոր չէ անել դա:

«Նախընտրական արշավի սկզբին Ամերիկայի հայ համայնքը նախկինի պես սպասում է որ նա կկատարի 2008թ. տրված իր խոստումը եւ կարտասանի «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում»,- ասել է նա:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites