Apr 19, 2011

Եվա Ռիվասը «Տաշիր գրուպի» հետ երբեք որեւէ կապ չի ունեցել

Եվա Ռիվասը «Տաշիր» գրուպի հետ երբեք որեւ կապ չի ունեցել։ Ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Տաշիր մեդիայի» գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը։

«Հիմա եկել է ժամանակը եւ ես իրավունք ունեմ պաշտոնապես հայտարարելու, որ Եվա Ռիվասը «Տաշիրի» հետ ոչ մի կապ չունի։ Եվա Ռիվասը, ըստ իս, կապ է ունեցել այլ՝ «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնի հետ։ Նա «Տաշիրի» կողմից չի հովանավորվել»,- փաստեց Սաղաթելյանը։

Հարցին, թե ինչո՞ւ այս մասին չէին խոսում անցած տարի, երբ մամուլը հեղեղված էր տեղեկություններով, թե «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը ներկայացնող Ռիվասը հովանավորվում է «Տաշիր» գրուպի կողմից, ասուլիսին ներկա «Տաշիր մեդիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանը պատասխանեց. «Տաշիր գրուպ» ընկերությունը եւ անձամբ Սամվել Կարապետյանը շատ այլ գործերով են զբաղվում ՝ գործարաններ է կառուցում, մի շարք բիզնես-ծրագրեր իրագործում, հովանավոր լինել-չլինելու ժամանակ չկա»:

Նշենք, որ անցած տարի մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը «Apricot stone»` «Ծիրանի կորիզ» երգով ներկայացնող Եվա Ռիվասը ամենաբարձր մակարդակով հովանավորվում է հենց «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի կողմից:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites