Թուրքիայի Իզմիր քաղաքում ամուսինը կտրել է իր` ազգությամբ ադրբեջանցի կնոջ կոկորդը իրենց երեխաների առաջ:
Այս մասին հաղորդում է «Վեստի ազ» էլեկտրոնային պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, սպանության պատճառը եղել է ներընտանեկան վեճը, որի ժամանակ կինը ծեծվելու վախից ցանկացել է փախնել տնից: Կնոջը սպանելուց հետո ամուսինը դիմել է փախուստի:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները մահվան ելքով վեճի բռնված ամուսինների երեխաներին հանձնել են մանկատուն:
Աղբյուրը հղում անելով ոստիկանությանը, նշել է, որ հանցագործը եղել է թմրամոլ, նախկինում դատված ու զուգահեռաբար բուժում է ստացել հոգեբուժարանում: