Apr 9, 2011

Յուրի Գագարինի թռիչքի մեջ իրենց բաժինն ունեն նաեւ հայերը

Յուրի Գագարինի դեպի տիեզերք առաջին թռիչքի մեջ մաս ունեն նաեւ հայերը. դա միասնական հաղթանակ է։ Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռուս պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» («Եդինայա Ռոսիա») կուսակցության անդամ Վիկտոր Մալաշենկոն։ »Պատահական չէ, որ հենց Յուրի Գագարինը առաջինը թռավ տիեզերք, նա սովետական կրթական դպրոցն է անցել եւ նրա այս ձեռքբերման մեջ իրենց մասնակցությունը ունեն նաեւ նախկին ԽՍՀՄ երկրները»,- ասաց նա:

«Հայաստանը այս հաղթանակի մեջ եւս իր մեծ ներդրումն ունի։ Միության նախկին երկրներն իրենց գիտությամբ եւ ստեղծած տեխնիկայով նպաստել են դրան, մենք միացյալ ենք հասել այս հաղթանակին»,-ասաց Վ. Մալաշենկոն։

Նշենք, որ այս օրերին Հայաստանում են գտնվում Ռուսաստանի շուրջ 10 հոգուց բաղկացած պավիրակությունը։ Նրանք Հայաստանում են «Գագարինի դեպի տիեզերք թռիչքի, որը գրավեց աշխարհը. միասնական երկրի հերոսական ջանքի շնորհիվ» ֆորումի շրջանակներում, որը նվիրված՝ տիրեզերքի համաշխարհային օրվան եւ Յուրի Գագարին մարդու առաջին թռիքչը դեպի տիեզերք 50 ամյակին։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites