Apr 4, 2011

Սերժ Սարգսյան. Արցախի ժողովուրդն Ադրբեջանի կազմում ապագա չունի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն Ադրբեջանի կազմում ապագա չունի: Այսօր Սերբիայի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ ԼՂՀ ժողովուրդը ԽՍՀՄ փլուզումից հետո ինքնորոշվել է, պարտադրված պատերազմում պահպանել հայրենիքը և անհնար է նրան զրկել իր անկախությունից:

«Լեռնանին Ղարաբաղի ժողովուրդը, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր օգտվել է ինքնորոշման իր իրավունքից, չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում: Նա, իրեն պարտադրված դաժան պատերազմի ընթացքում պահպանել է իր հայրենիքը և անհնար է ստիպել նրան` հրաժարվել իր անկախությունից»,- մասնավորապես նշեց նախագահը:

ՀՀ նախագահը հայտնեց, որ սերբ գործընկերոջը տեղեկացրել է բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծեց, որ համակարծիք են եղել այն հարցում, որ թե Կոսովոյի, թե ԼՂ հիմնահարցերի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites