Ըստ միյազգային աղբյուրների խոսվում է, որ նախկին նախագահ հոսնի Մուբարաքը երկուշաբթի գիշերը փորձել է փախչել Սաուդյան Թաբուկ քաղաք, սակայն նրա փորձը ձախողվել է:
Որոշ տվյալներով, Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանի դիտաշտարակը վայրէջքի թույլտվություն է ստացել երկու մասնավոր օդանավերից` Էր-Ռիյադից եւ Թաբուկից: Եւս մեկ ուղղաթիռ էլ փորձել է օդանավակայանից թռչել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ:
Հարցումն ուղարկվել է Կահիրե, եւ քաղավիացիայի վարչությունը արգելել է թռիչքները: Փախուստի փորձն արվել է,այն բանից հետո, երբ նախկին նախագահի ընտանիքին դատարան ներկայանալու ծանուցագրեր են հանձնվել:
Նշենք, որ նախօրեին ձերբակալել են Մուբարաքին եւ նրա որդիներին: Հոսնի Մուբարաքին տեղափոխել են հիվանդանոց առողջությունը վատանալու պատճառով: Քննիչները նրան հարցաքններլ են հենց հիվանդասենյակում: