Մուամար Քադաֆիի նստավայրը Տրիպոլիում ահռելի տարածք է, որը շրջապատված է բարձր ցանկապատով, աշտարակներով ու փշալարով: Ամենուր զինված մարդիկ են, տեխնիկա: Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել է Քադաֆիի ուկրաինուհի բուժքույր Օքսանա Բալինսկայան, ով հայրենիք է վերադարձել, երբ Լիբիայում պատերազմ է սկսվել:
Ըստ բուժքույրի, հիվանդանոցը, որ սպասարկում է Քադաֆիի ընտանիքին, գտնվում է առաջնորդի նստավայրի մոտ: «Չնայած նրան, որ Պապան 9 երեխա ու բազմաթիվ թոռներ ունի, նրանք բոլորն ապրում են նստավայրի տարածքից դուրս` սովորական բնակարաններում»,- հաղորդել է Օքսանան:
Բալինսկայան հերքել է Քադաֆիի առողջության վատթարացման մասին լուրերը: «Դա նույնպիսի սուտ է, ինչպես տեղեկությունը, թե նրա որդի Համիսը զոհվել է, նա ողջ եւ առողջ է: Չնայած իր տարիքին` Քադաֆին շատերից առաջ է: Նա հետեւում է իր առողջությանը, տարին մեկ հետազոտություն ացնում: Իսկ ճնշումը, Աստված տա, յուրաքանչյուրը ունենա այդպիսին»,- ասել է նա: Ըստ բուժքրոջ` Քադաֆին քմահաճ չէ ուտելիքի հարցում. «Սիրում է կուս-կուս, որը մատուցում են ուղտի կամ գառան մսի հետ: Ինչպես Լիբիայի բոլո բնակիչները, սիրում է իտալական խոհանոց, հատկապես մակարոններ»:
Բալինսկայան նշել է, թե Քադաֆին լավ է նայել իր բուժքույրներին. «Երբ Նյու-Յորք էինք ժամանալ, նա հանձնարարեց գումար տալ մեզ, որ այցելենք խանութներ»,- նշել է կինը:
Նա հերքել է նաեւ տեղեկությունը, թե Քադաֆիի գլխավոր բուժքույրը` Գալինա Կոլոտնիցկայան է: «Գլխավոր բուժքույրը Սերբիայից է, նրա անունը Դրագա է»,- ասել է Օքսանան: