Apr 15, 2011

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մտադիր է հարցաքննել Վլադիմիր Պուտինին

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի փաստաբան Բոգդան Ֆերենցը հայտարարել է, թե 2009թ. գազային պայմանագրերի գործով հարցաքննվելու է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:

«Մեղադրանք ներկայացնելու ժամանակ գլխավոր դատախազության հատուկ կարեւոր գործերով քննիչ Նեչվոգլոդին հարցրի` հարցաքննվելո՞ւ է արդյոք Վլադիմիր Պուտինը որպես «հանցակից»: Քննիչը պատասխանեց, որ Պուտինն անպայման հարցաքննվելու է, քանի որ առանց դրա գործը հնարավոր չէ դատարան ուղարկել»,- մեջբերել է Տիմոշենկոյի փաստաբանի խոսքը Gazeta.ru-ն:

Բոգդան ֆերենցը կարծում է, որ դա քննիչի նախաձեռնությունը չէ, այլ հրահանգ «վերեւից»: «Մենք փորձից գիտենք, որ այդ գործով բոլոր որոշումներն ընդունվում են Յանուկովիչի կաբինետում»:

2009թ. գազային պայմանագրերի գործը երրորդն է Յուլիա Տիմոշենկոյի դեմ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites