Քրիստոնյաները կանգնելու են իրանական դատարանի առջեւ աստվածանարգության համար:
Քահանա Բեհրուզ Սադեհ-Հաջանին, քրիստոնյաներ Մեհդի Ֆուրուտանը, Մահամմադ Բելիադը, Փարվիզ Հալայն ու Նազլի Բելիադը երկու շաբաթվա ընթացքում կանգնելու են իրանական դատարանի առջեւ:
Քրիստոնյաները ձերբակալվել են 2010թ. հունիսին, նրանց մեղադրել են իսլամից հրաժարվելու, քաղաքական հանրահավաքներին մասնակցության, աստավածանարգության եւ իսլամական օրենքների խախտման համար: Նրանք 8 ամիս անցկացրել են բանտում եւ ազատ են արձակվել գրավի դիմաց:
Այս անգամ էլ հայտնի է դարձել, որ նրանց դատելու են աստվածանարգության մեղադրանքով:
Իրանում մոտ 300 հազար քրիստոնյա է ապրում: Դավանանքի ազատությունն այդ երկրում սահմանափակված է, քանի որ սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն, բոլոր օրենքները պետք է համապատասխանեն իսլամի չափորոշիչներին: