Apr 13, 2011

Շրջվել է ուղեւորներով լի միկրոավտոբուսը

Արագածոտնի մարզում, ապրիլի 12-ի առավոտյան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհին` Ռյա Թազա գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը եվ փրկարական ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում Ալավերդի-Երեւան երթուղու «Ֆորդ» մակնիշի 2683 Լ համարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 33-ամյա Գագիկ Մարգարյանն է) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչեւ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւորները դուրս են բերվել ավտոմեքենայից:

Նախնական տվյալներով միկրոավտոբուսում եղել են 12 ուղեւոր: Թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել երկուսը` 28-ամյա Մարտին Ավետիսյանը եւ 50-ամյա Աիդա Սարգսյանը: Տուժածները տեղափոխվել են Ապարան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստացել են 1-ին բուժօգնություն եւ դուրս գրվել:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites