Ռուսաստանի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը պատմել է, թե ինչ է մտածում հավաքականի հասցեին քննադատության մասին և գնահատել խմբից դուրս գալու Ռուսաստանի հավաքականի շանսերը:
«Չեմ կարող ասել, որ ինձ համար երբևէ մեծ նշանակություն է ունեցել, թե ինչ են գրում մեր մասին: Ինքս միշտ հիանալի հասկացել եմ, թե ինչ գնահատականի է արժանի թիմը խաղի համար: Եթե գնահատել Հայաստանի և Քաթարի դեմ խաղերը, ապա հավաքականը, անկասկած, արժանի է քննադատության: Հերքելը, որը մենք խաղում ենք ոչ առաջվա նման, անիմաստ է: Մեր խաղում ինչ-որ բան այնպես չէ»,- ասել է Արշավինը:
Արշավինը նշել է, որ մարտի 26-ին Երևանում շատ էին ցանկանում հաղթել և մտածում էին միայն այն մասին, թե ինչպես վաստակեն 3 միավոր: «Մենք Հայաստանի դեմ խաղում հաղթանակ տանելու չափ չխաղացինք, դա փաստ է»,- ասել է ավագը: Ֆուտբոլիստը համոզված է, որ եթե Ռուսաստանի հավաքականը մնացած խաղերում նման ֆուտբոլ ցույց տա, ինչպես Հայաստանի և Քաթարի դեմ խաղերում, դժվար է լինելու: Բայց նա հավատում է, որ հավաքականը կարող է ավելի լավ խաղալ և ընտրական փուլը նրանց համար հաջող կավարտվի: