Apr 6, 2011

Հայտնի է դարձել մանկահասակ երեխային եկեղեցու բակում թողած մոր ինքնությունը

Հայտնի է դարձել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ փետրվարի 21-ին հայտնաբերված ընկեցիկ երեխայի մոր ինքնությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Սուրբ Սարգիս եկեղեցու մերձակայքում հայտնաբերվել էր ընկեցիկ երեխա, որին տեղափոխել էին Երեւանի Նորքի մանկատուն եւ բժշկական հետազոտություն ենթարկելուց հետո պարզվել էր, որ երեխան ռախիտ է եւ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ունի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է երեխայի եւ մոր ինքնությունը, երեխան ծնվել է 2009 թվականին, անունը Ամինա է, իսկ հիվանդ երեխային լքած մայրը 23 ամյա Սառա Հ.-ն է: Այս մասին հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից` վստահեցնելով, որ մանրամասներ դեռ չեն հայտնաբերվել, նույնիսկ հայտնի չէ, թե որտեղ է փոքրիկին լքած 23-ամյա մայրը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites