Լեգենդար դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոյի հարազատներն սպասում են կտակի հրապարակմանը:
Գուրչենկոյի մահը ոչ միայն չի միավորել նրա ազգականներին, այլեւ կարծես թե ավելի է սրել նրանց միջեւ հարաբերությունները: Պատճառը պարզունակ է` արտիստուհու թողած ժառանգությունը, գորում է uznayvse.ru-ն:
Ու թեեւ Գուրչենկոյի կարողությունը ներկայիս չափանիշներով մեծ չես համարի, սակայն երեքսենյականոց բնակարանի, մերձքաղաքային ամռանոցի եւ «Audi A4» ավտոմեքենայի պատճառով կարող է իսկական պատերազմ ծագել դերասանուհու ամուսնու` Սերգեյ Սենինի, դստեր` Մարիայի եւ թոռնուհու` Ելենայի միջեւ:
Բացի անշարժ գույքը, մնացել է նաեւ Գուրչենկոյի մոտ 25-30 մլն ռուբլի արժողությամբ բիզնեսը` «Սերգեյ Սենինի կինեստուդիան» եւ մի շարք ստեղծագործական նախագծերի նկատմամբ հեղինակային իրավունքը, որը եւս պետք է բաժանել:
Հնարավոր է, որ իրավիճակը մեղմանա, եթե Գուրչենկոն կտակ թողած լինի, սակայն նրա թոռնուհի Ելենան արդեն հայտարարել է, որ ամեն դեպքում իրենք մտադիր են ստանալ ողջ ժառանգության կեսը: