Apr 5, 2011

Սեյրան Օհանյանն այցելել է Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական կենտրոն

Ականների մասին իրազեկության եւ ականազերծման գործընթացի օժանդակության միջազգային օրվա կապակցությամբ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 4-ին այցելել է Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական կենտրոն, ինչպես նաեւ խաղաղապահ ինժեներական գումարտակ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ՊՆ-ի Եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջեւ 2002 թվականին կնքված համաձայնագրով ստեղծված ականազերծման կենտրոնը ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 17-ի որոշմամբ ստացել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կարգավիճակ:

Իր գոյության ընթացքում ականազերծման կենտրոնը իրականացրել է ավելի քան 200 հեկտար տարածքի ականազերծում: Կենտրոնում հեղինակավոր մասնագետների միջոցով վերապատրաստվել եւ միջազգային որակավորում են ՀՀ զինված ուժերի շուրջ 140 զինծառայողներ, որոնց մի մասը մասնակցել են միջազգային առաքելություններին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites