Apr 4, 2011

Աղջիկները սիրահարվելիս կորցնում են հիշողությո՞ւնը

Ամերիկյան Միսսուրի նահնգի համալսարանի գիտնականները պարզել են, որ երջանիկ կանանց մոտ, ովքեր հաճախ են լավ տրամադրություն ունենում, կամ խորը ռոմանտիկ զգացմունքներ են տածում, հաճախ նկատվում է հիշողության կորուստ:

Կատարված հետազոտության հեղինակ, հոգեբանության պրոֆեսոր Էլիզաբեթ Մարտինի խոսքով, բացի մոռացկոտությունից, սիրահարված կանանց մոտ նվազում է ուսման եւ աշխատանքի ունակությունը, գրում է Raut-ը:

Փորձի առաջին մասում կանանց բաժանել են երկու խմբի. Առաջին խմբին հումորային սյուժե են ցուցադրել, երկրորդ խմբին` հատակը մաքրելու դասընթաց: Արդյունքում հումորային սյուժե դիտած աղջիկների մոտ բարձրացել է տրամադրությունը, իսկ մյուս խմբի մոտ տրամադրությունը մնացել է նույնը: Այնուհետեւ բոլորին խնդրել են հիշողության որակի թեստ անցնել:

Հետազոտությանը մասնակցող աղջիկները լսել են հաղորդավարին, ով որոշակի հետեւողականությամբ թվեր է հնչեցրել եւ խնդրել աղջիկներին հիշել վերջին 6 թվերը:

Պարզվել է, որ հումորային շոու դիտած կանայք շատ ավելի վատ արդյունքներ են արձանագրել, քան «անտրամադիր» կանայք:

Միաժամանակ, պրոֆեսորը նշել է, որ դրական զգացմունքները նպաստում են աղջիկների ստեղծագործական ունակությունների ակտիվացմանը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites