Կրթության եւ գիտության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել 2011/12 թ.թ. ուսումնական տարվա ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի ընդունելության տեղերի հայտը:
Ըստ այդմ` պետական կրթաթոշակով ասպիրանտուրա կարող են ընդունվել (ծառայությունից տարկետման իրավունքով) 140 մարդ, դոկտորանտուրա` 14:
Ամենաշատ տեղեր հատկացվել են Երեւանի պետական համալսարանին` 33 ասպիրանտուրական, սակայն առանց դոկտորանտուրայի:
Երկրորդ տեղում Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանն է, որը ստացել է 15 ասպիրանտուրական տեղ, սակայն սա միակ դեպքն է, երբ նախարարությունը չի ներկայացրել մասնագիտությունների բացվածքը:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին հատկացրել են 12 ասպիրանտուրական տեղ, Պետական տնտեսագիտական համալսարանին` 8, Պետական ագրարային համալսարանին` 7, Երեւանի պետական բժշկական համալսարանանին` 6, Հայկական պետական մանկավարժական համալսարանին` 3 եւ այլն:
Ամենաշատ դոկտորական տեղեր ստացել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը` 4, եւս 3-ը հատկացվել է Առողջապահության ազգային ինստիտուտին։