Apr 14, 2011

Էրդողանի աղջկան ԱՄՆ վիզա չեն տվել գլխաշորի պատճառով

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիա այցի ընթացքում քննադատել է Անկարայում ԱՄՆ դեսպանատանը` իր աղջկան վիզա չտրամադրելու համար:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Էրդողանը նշել է, թե իր աղջիկը դիմել է ԱՄՆ դեսպանատուն վիզա ստանալու համար, սակայն նրան չեն ցանկացել վիզա տրամադրել եւ պատճառաբանել են, թե լուսանկարը համապատասխան չէ: «Խնդիրը լուծվեց իմ եւ մյուս թուրք պաշտոնյաների միջամտությունից հետո: Երբ վարչապետի աղջկան են այդպես վերաբերվում, իսկ հասարակ քաղաքացիներին ի՞նչ օրն են դնում»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետի այս մեղադրանքին ժամեր անց պատասխանել է Անկարայում ԱՄՆ դեսպանությունը` նշելով, որ վիզա պահանջողներին չեն ստիպում գլխաշոր չկրել, սակայն լուսանկարի կանոնների մեջ մտնում այն, որ դիմողի դեմքը ամբողջությամբ բաց լինի:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites