Apr 13, 2011

Վրաստանը կարող է մասնակցել Հայաստանում ճանապարհաշինության ծրագրերին

Վրաստանը կարող է մասնակցել Հայաստանում ճանապարհների շինարարության աշխատանքներին:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:

ՏԿՆ մամուլի քարտուղարը NEWS.am-ին հայտնեց, որ քննարկվել են, մասնավորապես, ճանապարհաշինարարության ոլորտում տարածաշրջանային նշանակություն ունեցող ծրագրերը, ինչպես նաեւ այդ ծրագրերում վրացական ընկերությունների մասնակցության հնարավորությունները:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ Վրաստանի ուղղությամբ ճանապարհների վերականգնման համար նախապատրաստվում է ծրագիր:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites