Apr 7, 2011

Ռոման Ամոյանը խոստովանել է, որ Եվրոպայի առաջնությունն իր համար շատ հեշտ ստացվեց


Հունա-հռոմեական ըմբշամարտի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (55կգ ք/կ), որը վերջերս իր տիտղոսներին ավելացրեց ևս մեկ Եվրոպայի չեմպիոնություն, ասել է, որ առաջնությունն իր համար շատ հեշտ ստացվեց:
 -Ճիշտ է, ես մի քանի լավ ըմբիշների հետ մրցեցի, բայց դժվարություններ չզգացի: Պատասխանատվություն էի զգում կիսաեզրափակչում ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ մենամարտում, բայց նրան նույնպես կարողացա հաղթել,- ասել է նա:
 Ռոմանը բոլոր մենամարտերում վստահ հաղթանակներ գրանցեց` մրցակիցներին չթողնելով ոչ մի միավոր: Իսկ եզրափակչում նա ստիպված եղավ մենամարտել վնասվածքով: 
 -Եզրափակչում գլխիս վնասվածքը զգացնել էր տալիս, գլուխս շատ էր ցավում, բայց ես ամենագլխավորի` չեմպիոնության մասին էի մտածում և ջանում ուշադրություն չդարձնել վնասվածքին,- նշել է մարզիկը:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-18-ը Ստամբուլում և վարկանիշային է լինելու, կխաղարկվեն 2012 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: 
 -Հուսով եմ, որ աշխարհի առաջնությանը լավ մարզավիճակում կլինեմ և կկարողանամ ինձ լավագույնս դրսևորել,- խոստովանել է Ամոյանը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites