Թուրքիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Նիհաթ Էրգյունի՝ Հրանտ Դինքի սպանության հետ կապված հայտարարությունը թուրքական մամուլում որակել են որպես սկանդալային։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առեւտրի նախարարը հայտարարել է, թե Հրանտ Դինքի սպանությանը նպաստել է պետության կողմից 301-րդ հոդվածում կատարված փոփոխությունը, որով հնարավորություն էր տրվել դատախազներին՝ իրենց հայեցողությամբ թույլ տալ այդ հոդվածով դատական հայցեր ընդունել։
«Այդ հոդվածում սխալ ենք թույլ տվել։ Մտածում էինք, որ դատախազներն այդ խնդիրը ազատորեն կմեկնաբանեն։ Սակայն դատախազները սկսեցին արագորեն այդ հոդվածով դատական գործեր բացել։ Դրա արդյունքում՝ Հրանտ Դինքի դեմ բացված դատը լարեց մթնոլորտը եւ հող նախապատրաստեղ սադրանքների համար, ինչի արդյունքում իրականացվեց նրա սպանությունը»,-ասել է թուրք նախարարը՝ հիշեցնելով, որ 301-րդ հոդվածով գործ հարուցելու իրավասությունը տրվել է դատախազներին 2005-ին, այնուհետ կրկին վերադարձվել արդարադատության նախարարությանը։