Apr 4, 2011

Զգուշացում կանանց. գերժամանակակից թավաները սպանում են կանանց երիտասարդությունը

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են քիմիական նյութեր, որոնք խլում են կանանց երիտասարդությունը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին»` վկայակոչելով ABC news-ին, վտանգավոր են համարվել այն նյութերը, որոնք հայտնաբերվել են թավայի չայրվող մակերեսի վրա եւ սննդի փաթեթավորման համար նախատեսված տարբեր փաթեթների մեջ:

Գիտնականները փաստում են, որ այն կանանց մոտ, ովքեր ավելի շատ են առնչվում այդպիսի նյութերի հետ, դաշտանադադարն ավելի վաղ է սկսվում: Այդ վնասակար նյութերը, որոնք կոչվում են պերֆտորածխածիններ, կուտակվում են ամենուրեք`խոհանոցում, ննջարանում եւ հաճախ վահանաձեւ գեղձի քաղցկեղի պատճառ են հանդիսանում, խնդիրներ են առաջացնում նաեւ իմունային համակարգի եւ սրտի հիվանդությունների հետ կապված: Դրանք ամենաշատ քանակը հայտնաբերվում է 42-44 տարեկան կանանց մոտ, ովքեր արդեն ունեն դաշտանադադար:

Դեռեւս ուսումնասիրությունները ցույց չեն տվել, որ վաղ դաշտանադադարի պատճառը միայն օրգանիզմի մեջ այդ քիմիկատների բարձր տոկոսն է: Վարկած կա, որ պերֆտորածխածիններ կան նաեւ 42-ն անց կանանց արյան մեջ, քանի որ նյութը չի հեռանում օրգանիզմից:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites