Out of My Mind /Holy Water երգը, որ ձայնագրվել է հայտնի ռոք երաժիշտների կողմից Գյումրիի երկրաշարժից տուժած երաժշտական դպրոցի վերականգնմանն աջակցելու նպատակով, թողարկվելու է մայիսի 6-ին:
Ձայնագրմանը մասնակցում են Յան Գիլանը (Deep Purple), Թոնի Այոմին (Black Sabbath), բաս-կիթառահար Ջեյսոն Նյուսթեդը (Metallica), ստեղնաշարային գործիքների վրա նվագող Ջոն Լորդը (Deep Purple, Whitesnake), թմբկահար Նիկո Մակբեյնն (Iron Maiden) ու Լինդ Լինստրյոմը (HIM):
Գիլանի խոսքով, երգը գրելու գաղափարն առաջացել է իր եւ Այոմիի մեջ Երեւան այցից հետո:
Նոր տեսահոլովակը թողարկվելու է Հայաստանում երաժիշտների մասնակցությամբ նախագծի մասին 40-րոպեանոց վավերագրական ֆիլմի հետ:
Նշենք, որ ավելի վաղ Գիլանն ու մյուս ռոք-երաժիշտները ձայնագրել էին «Smoke on the Water» երգի ռեմիքսը` «Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock» նախագծի շրջանակներում:
Apr 14, 2011
Հայտնի ռոք երաժիշտները երգ են թողարկելու Հայաստանում երաժշտական դրպոցի վերանորոգմանն օգնելու համար
4:31 PM
Նորություններ Հայաստանից