Apr 9, 2011

Վախճանվել է սեփական դստեր վրա կրակած հայ ոսկերիչը

Հայ ոսկերիչը, ով փրկվել էր ավտոբուսի կանգառում 2007 թվականին իր վրա կատարված հարձակումից, անհաջող կերպով վայր ընկնելու պատճառով մահացել է, գրում է շվեյցարական Tribune de Geneve-ը։

Ոսկերիչը, ով հայտնի է սեփական դստեր վրա կրակելով եւ նրան պարալիզացված վերջույթներով թողնելով, մահացել է 76 տարեկան հասակում։ Անցած ուրբաթ թոշակառուն կոտրել էր ազդրի վզիկը։ Երկու օր անց նրա առողջական վիճակը վատացել էր։ Հուղարկավորությունը Ժնեւում տեղի է ունեցել ապրիլի 7-ին։

2004-ին փողերի հետ կապված վիճաբանության պատճառով սեփական աղջկան սպանելու փորձ արած ծերունին պետք է գնար դատարան՝ ներկա գտնվելու դատական լսումներին։

Անցած աշուն ոսկերիչը սպանության փորձ կատարելու գործով մեղավոր էր ճանաչվել։ Նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites