Ազատության հրապարակում կազմակերպված ակցիային` լուռ նստացույցին են միացել բնապահպանները: Այսօր, ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում նստած կլինեն բնապահպաններ Կարինե Դանիելյանը, Սիլվա Ադամյանը, Ինգա Զառաֆյանը եւ նրանց կոլեգաները:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ազատության հրապարակում բողոքի ակցիա է սկսվել, որն իրենից ներկայացնում է լուռ նստացույց: Ակցիան ուղղված է Հայաստանում հասարակական եւ բարոյական արժեքների պաշտպանությանը եւ քաղաքականության բարոյականացմանը: