Apr 14, 2011

Քեթրին Զետա-Ջոնսը հայտնվել է հոգեբուժարանում

Հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը բուժում է անցել հոգեբուժական կլինիկայում:

Lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press գործակալությունը: Զետա-Ջոնսը դերասան Մայքլ Դուգլասի կինն է, Դուգլասը 2010-ին պայքարում էր քաղցկեղի դեմ, իսկ կինն ամեն կերպ աջակցում էր նրան: Այս տարվա սկզբին Դուգլասը հայտարարեց հիվանդության դեմ իր տարած հաղթանակի մասին:

41-ամյա Զետա-Ջոնսի մոտ, ըստ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի դասակարգման, երկրորդ կարգի երկբեւեռ աֆեկտիվ խանգարում է: Այդ հիվանդությունը բուժում են դեղամիջոցների եւ հոգեթերապիայի միջոցով:

Օսկարակիր դերասանուհին նկարահանվել է «Զորրոյի լեգենդը», «Օոուժենի 12 ընկերները», «Անտանելի դաժանություն» ֆիլմերում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites