Apr 5, 2011

Աֆղանստանում այրել են Օբամայի խրտվիլակը

Աֆղանստանի մի քանի քաղաքներում արդեն երրորդն օրն է, ինչ շարունակվում են բողոքի ակցիաները ընդդեմ Ղուրանի այրման:

Ջելալաբադ քաղաքում ակցիային մասնակցել է մոտ 1000 մարդ: Նրանք փակել են քաղաքի գլխավոր ճանապարհը` պահանջելով երկրի տարածքից ամերիկացի զինվորականների հեռացում: Ցուցարարներն այրել են ԱՄՆ նախագահ Օբամայի խրտվիլակը:

Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել կենտրոնական Փարվան նահանգում եւ Աֆղանստանի հարավում գտնվող Կանդագարում:

Հիշեցնենք, որ ամերիկացի քահանա Թերի Ջոնսը մարտի 20-ին այրել էր Ղուրանի կրկնօրինակը եւ ԱՄՆ-ի ամենամեծ մզկիթի շենքի մոտ հակաիսլամական ակցիա է նախապատրաստում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites