Apr 14, 2011

Մոսկվայում ապօրինի ներգաղթյալների քաղաք են հայտնաբերել

Մոսկվայի Մոժայսկի խճուղու մոտ գտնվող ռմբապաստարանում ոստիկանները 110 անձի են հայտնաբերել` հիմնականում Միջին Ասիայից ներգաղթածներ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ոստիկանությունից:

Ներգաղթյալների բնակավայրը գտնվում է չորսմետրանոց բետոնե պարսպի եւ փշալարերի հետեւում` ռեժիմային ձեռնարկություններից մեկի տարածքում: Տարածքը սարքավորված է ցնցուղներով, ննջարաններով, անգամ աղոթքի սենյակով: Բնակիչների մեծ մասն աշխատել է տվյալ ձեռնարկության տարածքում եւ զբաղվել են շեղբերի ու կարի մեքենաների ասեղների արտադրությամբ:

Ապօրինի ներգաղթյալների մեծ մասին արտաքսել են հայրենիք, իսկ 16-ին պահել եւ ստուգում են նրանց մեղսակցությունը Մոսկվայի տարածքում հնարավոր հանցագործություններին:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites