«Սեւան» քրեկատարողական հիմնարկի պայմանական-վաղաժամկետ ազատման վարչական հանձնաժողովը կայացրել է դրական որոշում` ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության անդամ Արամ Բարեղամյանին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման հարցում: Այս մասին հայտնում է Քերակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը: Նա նշեց, որ առաջիկա օրերին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը կքննարկի որոշումը եւ դրական եզրակացության դեպքում գործը կուղարկվի դատարան` հետագա ընթացք ստանալու համար:
Հիշեցնենք, որ Արամ Բարեղամյանը 2008-ի փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ եղել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետը: Նա 6 տարվա ազատազրկման է դատապարտվել մարտի 1-ի քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը):