Apr 9, 2011

Հրդեհ ավտոբուսում. ուղևորները հասցրել են դուրս թռչել

Ոստիկանության Աշտարակի բաժնում նախօրեին հաղորդում է ստացվել, որ ժամը 13.00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ճանապարհի 4-րդ կմ-ին, ընթացքի ժամանակ, գազի արտահոսքի հետևանքով հրդեհ է բռնկվել 40-ամյա Արայիկ Գ.-ի վարած «ԿՎԶ-685» մակնիշի ավտոբուսում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ՝ 23-ամյա Նարեկ Ա.-ն, 21-ամյա Տարոն Դ.-ն և 26-ամյա Լևոն Դ.-ն դուրս թռչելով այրվող ավտոբուսից՝ ստացել են վնասվածքներ և տարբեր աստիճանի այրվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites