Apr 7, 2011

Բելառուսին մեղադրում են Եվրատեսիլին ներկայացվող երգի գրագողության մեջ

Բելառուսի մոտ խնդիրներ են առաջացել Եվրատեսիլ միջազգային մրցույթին նախապատրաստվելու փուլում: Բելառուս երգչուհի ուսանողուհի Անաստասիա Վիննիկովային մեղադրել են I love Belarus երգի գրագողության մեջ, որով նա ներկայանալու է Եվրատեսիլ մրցույթին:
Ինչպես հայտնում է Երեկոյան Մոսկվա թերթը, սկզբից ուսանողուհի Անաստասիա Վիննիկովայի կատարմամբ հնչած Born in Belorussia երգը ստիպված եղան փոխարինել: Ըստ մրցույթի կազմակերպիչների, նրա տեքստը չէր համապատասխանում կանոններին քաղաքականացված լինելու պատճառով: Նոր՝ I love Belarus երգի հետ կապված նոր խնդիրներ առաջացան, բելառուս բլոգերները պլագիատ հայտնաբերեցին երաժշտության մեջ: Ըստ փորձագետների, մեծ նմանություն կա ռուսական <<Сектор Газа>> խմբի երգի հետ:
Նմանություն չնկատած միակ մարդը բելառուսական երգի հեղինակ, կոմպոզիտոր Եվգենի Օելյնիկն էր: Մեկնաբանելով իր հասցեին հնչած մեղադրանքները՝ նա հայտարարեց լրագրողներին, որ երբեք չի լսել այդ ռուսական խմբի կատարումները: Կրկին փոխել երգը Բելառուսը դեռևս չի պատրաստվում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites